Ապահով համացանց

Posted by: | Posted on: Ապրիլի 17, 2018

Ձեռքբերումները շարունակվում են…
Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար 16 հիմնական դպրոցի ԴԱԿ Նարե Հովհաննիսյանը և ինֆորմատիկայի ուսուցիչ Լիլիթ Ղազարյանը, մասնակցելով Եվրոպական դպրոցական ցանցերի ակադեմիայի կողմից կազմակերպված «Ապահով համացանց» առցանց դասընթացին, արժանացան միջազգային հավաստագրի:
Շնորհավորում ենք նրանց, մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ:

 


Արցախյան ազատամարտ — 30

Posted by: | Posted on: Ապրիլի 17, 2018

Մարտի 30-ին կայացավ Ասմունքի հանրապետական 11-րդ փառատոնը, որն ուներ <<Արցախյան ազատամարտ — 30>> խորագիրը: Փառատոնի ծրագրի հեղինակն ու ժյուրիի պատասխանատու քարտուղարը Մարիետա Մակարյանն էր, իսկ փառատոնի պատվավոր հյուրն էր հարգարժան Հովիկ Աբրահամյանը, որը բոլոր երեխաներին ապահովեց արժեքավոր նվերներով, գովասանագրերով, շնորհակալագրերով: Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար 16 հիմն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Գրիգորյանը իր գեղեցիկ և տպավորիչ ելույթով հիացրեց բոլորին՝ արժանանալով գովասանագրի և արժեքավոր նվերի:
Շնորհավորում և նորանոր հաղթանակներ ենք ցանկանում քեզ, մեր սիրելի և շնորհաշատ աշակերտուհի: Թող հաջողություններն ու հաղթանակները ուղեկցեն քեզ քո ամբողջ կյանքում, նվաճես անհաղթահարելի բարձունքներ և լինես առաջինը յուրաքանչյուր բնագավառում:


Կառուցենք աղետակայուն դպրոց

Posted by: | Posted on: Մարտի 24, 2018


Շնորհավո՜ր տոնդ, հայո՛ց բանակ

Posted by: | Posted on: Փետրվարի 1, 2018

Հունվարի 30-ին դասվար Կ. Գասպարյանը <<Շնորհավո՜ր տոնդ, հայո՛ց բանակ>> խորագրով դասղեկի իր ժամը սկսեց IV ա դասարանում: ՀՀ հիմնի հնչյունների ներքո աշակերտներն ազդարարեցին դասի մուտքը: Գեղեցիկ ձևավորված դասարանում իշխում էր տոնական մթնոլորտ: Պստիկ զինվորներն իրենց խոնարհումի խոսքն ուղղեցին հերոսներին՝ Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին և մյուսներին: Անդրադարձան նաև քառօրյա հերոսներին, որոնց պատվին կազմակերպեցին լռության րոպե: Հնչեցին ազգային-ազատագրական ոգեշունչ երգեր, ոտանավորներ, հայրենասիրական ասույթներ: Դասղեկի ժամը եզրափակվեց աղջիկների ոգեշունչ պարով: Տնօրեն Ն. Հարությունյանը շնորհավորեց բոլորին Զինված ուժերի 26-ամյակի կապակցությամբ, մաղթելով սահմաններին ամրություն, բանակին՝ մարտունակություն, իսկ աշակերտներին՝ խաղաղ ու կապույտ երկինք: