Առարկայական շաբաթ

Փետրվարի 8-ին տոն էր Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IIIբ դասարանի աշակերտների համար: Նրանք իրենց դասվար` Սվետլանա Մուրադյանի ուղեկցությամբ ուղևորվեցին մաթեմատիկայի հրաշք աշխարհը: Բազմանիշ թվերի կախարդական աշխարհը լի էր անակնկալներով: Հեքիաթային Ժապավենը երեխաների համար բերել էր բազմանիշ թվեր, որոնք երեխաները տրոհեցին դասերի խմբավորեցին և դասավորեցին աճման և նվազման կարգով: Սովորեցին դրանք գումարել սյունակով: Հետաքրքիր և մատչելի ձևով ընտրված դիդակտիկ նյութերրը տեսանելի ձևով օգնեցին երեխաներին արագ հասկանալ և ճիշտ լուծել խնդիրը: Քառատողերով վերհիշեցին երկարության չափման միավորները և կատարեցին գործողությունները:
Այնուհետև տրամաբանական խնդիրների թագուհին առաջարկեց մաթեմատիկական խաղերի պատկերից հանել խնդիրներ և լուծել: Ճիշտ պատասխան տված երեխաները ստացան թագուհուց մաթեմատիկայի մասին թևավոր խոսքեր: Դասը հետաքրքիր էր, ուսանելի և ամենակարևորը աշակերտները գիտակցեցին մաթեմատիկական գիտելիքների կարևորությունը և դրանց կիրառության արդյունավետությունը կյանքում: