Արի տրամաբանենք

Ապրիլի 13-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում ուսուցիչ Աննա Վահրամյանի կողմից կազմակերպվեց և անց կացվեց «Արի տրամաբանենք» մաթեմատիկական խաղ-մրցույթը: Մրցույթին մասնակցեցին Vա և Vբ դասարանի աշակերտները: Խաղը կազմված էր մի քանի փուլերից, որոնց ընթացքում երեխաները լուծեցին տարբեր տեսակի տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ: Մրցույթը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց երեխաների շրջանում: Արդյունքների գնահատումը և ամփոփումը կատարվեց ժյուրիի կողմից և հաղթող թիմին տրվեցին պատվոգիր և փոքրիկ հուշանվերներ: