«Բազմանիշ թվերի հանման մասնավոր դեպքերն էին»

Փետրվարի 13-ին բաց դաս էր IIIա դասարանում մաթեմատիկա առարկայից, դասվար՝ Նոնա Խառատյան:
Դասի թեման «Բազմանիշ թվերի հանման մասնավոր դեպքերն էին»: Բանավոր հաշվարկի ընթացքում աշակերտները գործի դրեցին իրենց գիտելիքները թվարկությունից և լրացրին պաստառը, արդյունքում ստացան ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը և ասացին համառոտ տեղեկություն նրա կյանքի ու գործունեության մասին: Այնուհետև խաղ- դերակատարների միջոցով ուսուցչուհին ներկայացրեց բեմադրություն, թե ինչպես են մարդիկ կարիքի դեպքում դիմում հարևանների օգնությանը և որ նույնը հատուկ է նաև թվերի աշխարհում: Աշակերտները եկան եզրահանգման «Լավ հարևանը հեռու բարեկամից լավն է»: Այդ ամենը ներկայացվեց նաև մաթեմատիկայի լեզվով:
Աշակերտները լուծեցին խնդիր և կատարեցին խմբային աշխատանք: Վերջում կռահեցին տրամաբանական խնդրի պատասխանը և վաստակեցին համապատասխան միավորներ: