Գրիգոր Զոհրապ

Փետրվարի 22-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի VIIIա դասարանում բաց դաս էր <<Գրականություն >>առարկայից: Դասի թեման էր <<Գրիգոր Զոհրապի կենսագրությունը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը>>: Բաց դասն անցկացվեց smart դասասենյակում՝ նորագույն տեխնոլոգիաների, մեթոդների և ծրագրերի կիրառմամբ:
Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսի ընթացքում: Գրիգոր Զոհրապի կենսագրությանը զուգահեռ ներկայացվեց պատմական դարաշրջանը և քաղաքկան իրավիճակը:
Ընթերցեցին Զոհրապի հայտնի մտքերից: Դասի երկրորդ փուլում արդեն անդրադարձան Զոհրապի ստեղծագործությանը: Ներկայացվեցին թեմային վերաբերող գրականագիտական գիտելիքներ: Սահիկահանդեսն ավելի տպավորիչ դարձրեց դասպրոցեսը և խթանեց աշակերտների ակտիվ մասնակցությունը և հետաքրքրասիրությունը: Աշակերտներն արժևորեցին Զոհրապին՝ որպես գրական և քաղաքական գործչի: