Ձոն մայրերին

Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել 6ա դասարանի աշակերտների, մայրերի առջև քանզի գարնանային այդ հարաշալի օրն աշակերտները փորձեցին հիշարժան ու
անկրկնելի դարձնել իրենց ծնած, սնած ու փայփայած էակների համար։ “Ձոն մայրերին” խորագրով միջոցառման խորհուրդն էր սիրել և գնահատել սեփական ծնողին և երբեք երախտամոռ չգտնվել։ Պահենք ու փայփայենք մեր ծնողներին, քանի դեռ ունենք այդ հնարավորությունը։ Միջոցառումը կազմակերպել էր Տաթևիկ Սահակյանը: