Սուրբ Զատիկ

Ապրիլի 3-ին IIա դասարանը մեծ հանդիսավորությամբ նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը: Միջոցառումը կազմակերպել էր դասվար Հ. Ղուբաթյանը: Նրան աջակցել էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ա. Ղարագյոզյանը: Դասասենյանկի երկու կողմերում վառվում էին մոմեր, ծխում էր խունկը, հնչում էին Լ. Զաքարյանի կատարմամբ հոգևոր երգեր: Երեխաները դարձել էին փոքրիկ «զատիկներ» և կանգնել խաչի տեսքով: Նրանք միջոցառումը սկսեցին Տերունական աղոթքով: Նրանց հավատքի լույսըթափանցեց ներկաների հոգիները: Հյուրերը համակ ուշադրությամբ սկսեցին լսել տոնի հետ կապված բոլոր խորհուրդների և ծիսական արարողությունների մասին: Աշակերտները պատմեցին Մեծ պահքի 7 շաբաթների և ակլատիզի մասին: Ներկայացրին զատկական ուտեստներ և բացատրեցին դրանց խորհուրդները: Հյուր եկավ Ուտիս տատը` իր հետ բերելով Զատկի հավկիթներ: Առաջադրվեցին հանելուկներ, ցուցադրվեց առավել տարածված զատկական խաղեր: Ծաղկի միջից դուրս եկած «զատիկն» էլ հիացրեց իր պարով: Երեխաները շնորհավորեցին ներկաներին` ասելով. «Հիսուս հարեավ ի մեռելոց»: Ներկաները պատասխանեցին «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Վերջում իր շնորհակալական և շնորհավորական խոսքերն ասաց դպրոցի տնօրեն Ն. Հարությունյանը, օրհնանքի խոսքով հանդես եկավ Սբ. Սարգիս եկեղեցու քահանա տեր Եզնիկ Մարդիրյանը: Իրենց երախտագիտությունն արտահայտեցին նաև ծնողները: