Մաթեմատիկայի կախարդական աշխարհը

2018թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ Iա դասարանի միջոցառումը <<Մաթեմատիկայի կախարդական աշխարհը >> խորագրով: Դասարանը լցված էր մաթեմատիկայի կախարդական շնչով: Դասվար Անահիտ Վահրամյանի ուղեկցությամբ հավաքվածները հայտնվեցին մաթեմատիկայի կախարդական աշխարհում: Առաջինը հյուրերին ողջունեցին գիտունիկները, որոնք բոլորին ներկայացրեցին մաթեմատիկայի ստեղծման պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: Նշվեց թե ե՞րբ և ինչու է ստեղծվել մաթեմատիկան, ե՞րբ են տպագրվել I մաթեմատիկայի դասագրքերը: Նրանք ներկայացրեցին մաթեմատիկայի դերն ու նշանակությունը մեր առօրյա կյանքում:
Հնչեց դասագրքի խրատական խոսքը ուղղված երեխաներին, որոնք բացելով դասագրքի հրաշք էջերը, այնտեղ կգտնեն թվերի, նշանների, երկրաչափական պատկերների մի մեծ գանձարան: Ապա հյուր եկան թվերը, նշաններն ու երկրաչափական պատկերները, որոնք ուրախ երգ ու պարով գովերգեցին իրենց: Իհարկե, ի՞նչ միջոցառում առանց կատակի: Իսկ մաթեմատիկան սիրում է սրամիտ կատակներ անել, որը երեխաները բեմականացրեցին սրամիտ կատակ-խնդիրների միջոցով:
Դե իսկ վերջում թվաբանության ծառն իր պտուղները տվեց խնդիր-բանաստեցծությունների տեսքով, որոնց պատասխաները գուշակող աշակերտները պարգևատրվում էին հեքիաթի գրքերով: Չ՞է որ գիտելիքների գանձարանը պետք է հարստացնել ոչ միայն մաթեմատիկայի իմացությամբ, այլ նաև ոսկեղենիկ մայրենիի էջերն ընթերցելով:
Եվ այս ամենը, իհարկե, ժամանակակից տեխնիկայի՝ լուսաէկրանի գործածումով: