«5-ի բաժանելության հայտանիշները»

Մաթեմատիկայի առարկայական շաբաթը եզրափակեց IVբ դասարանը (դասվար՝ Ռ. Մելքոնյան): Դասի թեման էր «5-ի բաժանելության հայտանիշները»: Դասարանը կահավորված էր դասին համապատասխան նյութերով: Դասը սկսվեց մաթեմատիկական թելադրությամբ: Կատարեցին բանավոր արագ հաշիվ՝ կապված «պատիկ», «բաժանարար» հասկացությունների հետ: Աշակերտները կռահեցին տրված օրինաչափությունները տեղադրեցին գործողության նշանները՝ ստանալով անհրաժեշտ թվերը: Նրանք ակտիվորեն մասնակցեցին տրամաբանական կատակ-խնդիրների մեկնաբանությանը:
5-ի բաժանելության հայտանիշները բացատրվեց և ամփոփվեց աշակերտների միջոցով: Կատարեցին ամրապնդվող վարժություններ: Ներմուծվեց նոր տիպի խնդիրների մեկնաբանությունն ու լուծումը: Խնդիրների լուծումը ամրապնդելու համար տրվեց ինքնուրույն աշխատանք:
Աշխատանքները ստուգվեց և գնահատվեցին աշակերտները:
Հարցերով ամփոփվեց թեման և տրվեց տնային հանձնարարություն: