«Թերի քառակուսային հավասարումներ»

2018 թ-ի մարտի 20-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան N16 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Հակոբյանը անցկացրեց ուսանելի բաց դաս հանրահաշվից «Թերի քառակուսային հավասարումներ» թեմայով: Դասը ուսուցչուհին նախապատրաստել էր SMART Notebook ծրագրով: VIII «Ա» դասարանի աշակերտներն ակտիվ էին, ցուցաբերեցին նորագույն տեխնոլոգիայի կիրառման կարողություններ:
Բաց դասին ներկա էին նաև Վանաձորի թիվ մեկ և Վանաձորի թիվ ութ հիմնական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչներ, որոնք ողջունեցին աշակերտների կողմից SMART գրատախտակի վարժ կիրառումը՝ հույս հայտնելով հետագայում ևս համագործակցել: