Հեռավար դաս «Իմ խաղը»

Շարունակելով մաթեմատիկայի տասնօրյակի շրջանակներում սկսած համագործակցությունը, Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը և Վանաձորի Պ. Սևակի անվան №30 հիմնական դպրոցը 2018թ-ի ապրիլի 10-ին անց կացրեցին հեռավար մրցույթ «Իմ խաղը» խորագրով: Միջոցառումը նախապատրաստել էր և վարեց №16 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Հակոբյանը: Թե՛ №16 դպրոցի «Քվանտ» թիմը և թե՛ №30 դպրոցի «Էվրիկա» թիմը առանձնացան մաթեմատիկական ճկուն մտածելակերպով և թիմային աշխատանքի հմտությամբ: