«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

2018 թ-ի մարտի 19-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար 16 հիմնական դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Հակոբյանը կազմակերպել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտներից կազմված երկու թիմ՝ «Մեղուներ» և «Աստղեր»: Մրցույթի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին իրենց գիտելիքները մաթեմատիկոսների, նրանց հայտնագործությունների, նաև այլ ոլորտներից հարցերի վերաբերյալ: Միջոցառումը՝ համեմված պատմական և հետաքրքրաշարժ տեղեկություններով, անցկացվեց ՏՀՏ-ի կիրառմամբ: Թիմերը ցուցաբերեցին թիմային կազմակերպված աշխատանք: Արդյունքների ամփոփումից հետո հաղթող ճանաչված «Աստղեր» թիմը ստացավ մրցանակ:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վանաձորի Պ. Սևակի անվան համար 30 հիմն. դպրոցի ուսուցիչները, որոնք իրենց հիացմունքն արտահայտեցին խաղ-մրցույթի, աշակերտների գիտելիքների և կազմակերպվածության վերաբերյալ՝ հիմք դնելով երկու դպրոցների միջև նոր համագործակցության: