«Փոխվենք միավորվենք հանուն ավելի լավ համացանցի»

«Փոխվենք միավորվենք հանուն ավելի լավ համացանցի» մարտի 21-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի 7ա դասարանում այս կարգախոսով է սկսվել ինֆորմատիկա առարկայի դասը՝ նվիրված «Ապահով համացանց» թեմային: Դասը ուսուցչուհի՝ Լ. Ղազարյանը նախապատրաստել էր smart notebook ծրագրով և safe.am կայքի միջոցով: 7ա դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ կիրառում էին գրատախտակի հնարավորությունները: