Ես և շրջակա աշխարհ

Հոկտեմբերի 24 –ին առարկայական շաբաթվա շրջանակներում 2ա դասարանում կազմակերպվել էր ճանաչողական բնույթի հետաքրքիր մրցույթ – միջոցառում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: Պատահական չէր, որ երեխաները միջոցառման համար ընտրել էին «Ճանաչենք միասին մեր հայրենի քաղաք Վանաձորը» խորագիրը: Այդ փոքրիկ հրաշքները կարողացան ներկաների համար բացահայտել հայրենի քաղաքի բոլոր փակ անկյունները: Դրսևորեցին ակտիվություն, ինքնուրույնություն և ուղեկցելով իրենց խոսքն ուրախ երգ ու պարով, հումորով և ավանդական տեսակների մատուցմամբ:

Վանաձոր , Ղարաքիլիսա

Ֆիզկուլտուրա

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում հոկտեմբերի 26-ին 4ա և 4բ դասարանների միջև տեղի ունեցավ սպորտլանդիա: Այն անցավ մեծ ոգևորությամբ: Երեխաները պատրաստակամ էին և հաջող կերպով մասնակցություն ցուցաբերեցին միջոցառմանը:

Սպորտլանդիա