Հայոց լեզու և գրականություն

Լճակ

2018թ՝ նոյեմբերի 20-ի՝ Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի 8ա դասարանում ուսուցչուհի Ն. Պապոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց բաց դաս: Դասի թեման էր Պ. Դուրյանի <<Լճակ>>բանաստեղծությունը; Դասը սկսվեց ուսուցչուհու արտահայտիչ ու տպավորիչ ասմունքով: Աշակերտները բացահայտեցին վաղամեռիկ գրողի գրական դիմանկարը, ընտանիքը, մասունքները, դուրյանական քնարերգությունը և կապը բնության հետ: Բացահայտեցին գրողի զինադարանը, գեղարվեստական հնարքները:
Դասն անցավ նորագույն մեթոդների ուղեկցության և մշակութային մյուս ճյուղերի համեմատության շրջանակներում: Ընդգծվեցին ծնված մտքերը, հույզերը,գաղափարները: Աշակերտներն <<ակնկալիքների անիվ>> մեթոդով ամփոփեցին բանաստեղծությունը և արտահայտեցին իրենց տրամադրությունն ու զգացողությունը: Հրաշալի պահեր ու մեծ բավականություն պարգևեցին ութերորդցիները՝ ի շնորհիվ ուսուցչի հմուտ, նպատակային ու բովանդակալից աշխատանքի:

Լճակ

Խաղ-մրցույթ

Նոյեմբերի 21-ին Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Գյուլինյանի կողմից կազմակերպվել էր վիկտորինա խաղ-մրցույթ գրականությունից: Վիկտորինան նախատեսված էր 9-րդ դասարանի աշակերտների համար և ընդգրկում էր 7-9-րդ դասարանների դասագրքերի թեմաներից ընտրված տարաբնույթ ու հետաքրքրաշարժ հարցեր: Նախապես ձևավորված երկու թիմերը ակտիվորեն մասնակցեցին խաղին և ցուցաբերեցին կայուն և խոր գիտելիքներ գրականություն առարկայից: Վիկտորինան կազմակերպած էր բարձր մակարդակով, ՏՀՏ -ների կիրառմամբ և նորագույն մեթոդներով: Հարցերը բազմաբովանդակ ու տարաբնույթ էին,իսկ պատասխանները նպաստում էին աշակերտների բանավոր խոսքի զզարգացմանը: Վիկտորինայի ընթացքում մասնակից աշակերտները ներկաներին հիացրին ոչ միայն իրենց պատասխաններով, այլև իրենց ասմունքով, իսկ կրտսեր դասարանների աշակերտուհիներից ձևավորված պարող աղջիկների խումբը հանդես եկավ նազանի պարով՝ ընդգծելով վիկտորինայի ասելիքն ու բովանդակությունը:

Խաղ-մրցույթ

Աշնանային պարահանդես

Աշունը հեքիաթ է ու երգ,
Աշունը խաղիկ է ու տաղիկ,
Աշունը կարմիր է ու կրակ
Աշունը ծիծաղ է ու բերք:
Աշունը՝ շլացուցիչ գույների, ոսկեզօծ տերևաթափի ու թախծոտ եղանակներից է, որը բոլորին հայտնի է նաև իր քաղցրությամբ ու մրգառատությամբ: Աշունը հյուրընկալել էր Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 դպրոցի 2-րդ բ դասարանում: Նոյեմբերի 22-ին դասվար Հայրապետյանի գլխավորությամբ կազմակերպվել էր <<Աշնանային պարահանդես>> խորագիրը կրող գեղեցիկ միջոցառում: Տոնական տրամադրությունն ապահովում էին աշնանային երգերն ու պարերը: Աշակերտները կարծես դասարան էին բերել ոսկեզօծ ու գունագեղ աշնան վերջին շունչն ու արևի վերջին ճառագայթները:

Աշնանային պարահանդես

Երեք խորհուրդ

Նոյեմբերի 22-ին Vա դասարանում կազմակերպվել էր բաց դաս մայրենի առարկայից (ուսուցիչ՝ Ն. Թամրազյան):
Դասի թեման Վ. Սարոյան <<Երեք խորհուրդ>> հեքիաթն էր: Երեխաները ներկայացրեցին տեղեկություններ Վ. Սարոյանի մասին: Կարդացի սարոյանական վերջին կատակներից: Այնուհետև մեծ ոգևորությամբ բեմականացրեցին հեքիաթը: Վերլուծեցին պանդուխտի խորհուրդները և արտահայտեցին սեփական կարծիքները: Երեխաները ներկայացրեցին նաև մեծերի խորհուրդները: Նրանք մեծ բավականություն ստացան դասից:

Երեք խորհուրդ

Որդիական երախտագիտություն

Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի 6-րդ <<Ա>> դասարանում կայացավ բաց դաս: Դասի թեման էր Լեոնարդո դա Վինչիի <<Որդիական երախտագիտություն>>-ը: Ուսուցչի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել հեղինակի կյանքին ու գործունեությանը, բացահայտել պատմվածքի այլաբանությունը, սովորողների մեջ սերմանել երախտագետ լինելու զգացումը, հորդորել՝ երախտագիտությունը դարձնել կենսակերպ: Կայացավ բովանդակալից և ուսուցանող դաս, աշակերտները կատարեցին դատողություններ և եկան այն եզրահանգման, որ երախտագիտությունն ապացուցում են գործով:

Որդիական երախտագիտություն

Բարդ ստորադասական նախադասություն, գերադաս և ստորադաս նախադասություններ

Նոյեմբերի 23-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցում կազմակերպվել էր բաց դաս հայոց լեզվից: Ուսուցչուհի Ա. Գյուլինյանը դասն անցկացրեց smart դասասենյակում նորագույն տեխնոլոգիաների և ծրագրերի կիրառությամբ: Դասի թեման էր <<բարդ ստորադասական նախադասություն, գերադաս և ստորադաս նախադասություններ>>: Աշակերտները ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսի ընթացքում՝ ցուցաբերելով հիմնավոր գիտելիքներ դասավանդող առարկայից:
Դասը հագեցած էր տարաբնույթ գծապատկերներով և աղյուսակներով, ինչն ավելի էր տպավորիչ դարձնում մատուցվող նոր նյութը:

Բարդ ստորադասական նախադասություն