Մաթեմատիկա (տարրական դասարաններ)

«Գումարման զուգորդական հատկությունները»

Հոկտեմբերի 17-ին մաթեմատիկայի բաց դաս էր Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի IVա դասարանում (դասվար Ն. Խառատյան): Դասի թեման էր գումարման զուգորդական հատկությունները: Պատկերների օգնությամբ աշակերտներին բացատրվեց նոր դասը:
Օրինակների միջոցով վերհիշեցին բարձր և ցածր կարգի գործողությունները, վերհիշեցին գործողությունների կատարման քայլաշարը: Դասի նպատակն էր երեխաների մեջ խորացնել սերն ու պատասխանատվությունը դեպի այդ ճշգրիտ գիտությունը:

Գումարման զուգորդական հատկություններ

«Գումարելիի փոքրացումը»

2018թ. հոկտեմբերի 17-ին IIIբ դասարանում մաթեմատիկայի բաց դաս էր (դասվար` Գ. Խառատյան): Դասի թեման էր <<Գումարելիի փոքրացումը>>:
Դասը սկսվեց ողջույնի խոսքով և հանելուկով աշակերտները գուշակեցին հանելուկը, որը թվաբանական չորս գործողությունների էր վերաբերվում: Առանձնացրին գումարման գործողությունը, հիշեցին գումարման գործողության բաղադրիչները, հատկությունները: Խաչբառի միջոցով վեր հանեցին դասի վերնագիրը: Կատարվեց բանավոր հաշվարկ, որի միջոցով ցուցադրեցին իրենց մաթեմատիկական գիտելիքները: Այնուհետև կատարվեցին դասագրքի առաջադրանքները, ինքնուրույն կազմեցին խնդիրներ, արտահայտություն: Դասագրքի խնդիրն իրենց միջոցով բացատրվեց, համառոտագրվեց և կատարվեց ինքնուրույն: Գտան ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները, կատարեցին տրամաբանական առաջադրանքներ: Դասին կիրառվեցին տարբեր մեթոդներ, դասը հագեցած էր դիդակտիկ պարագաներով, մաթեմատիկական պաստառներով և դասին օգտվեցին նաև լուսաէկրանից:
Ամենակարևորը, ուսուցչուհին կարողացավ հասնել նրան, որ աշակերտներն ընկալեցին նոր նյութը:

Գումարելիի փոքրացում

<<Երկարության չափումը: Մետր>>

Հոկտեմբերի 19-ին IIբ դասարանում մաթեմատիկա առարկայից տեղի ունեցավ բաց դաս (դասվար Ն. Հայրապետյան): Դասի թեման էր <<Երկարության չափումը: Մետր>>: Դասվար Ն. Հայրապետյանը ստուգեց, թե ինչպես են աշակերտները պատրաստ դասին: Իմացան, որ դասի տերը դասագիրքն է, իսկ օգնականները` գրիչը, տետրը, մատիտը և քանոնը: Աշակերտները ժպիտներ փոխանցեցին միմյանց, ժպիտներ նվիրեցին հյուրերին և բարձր տրամադրությամբ ճանապարհորդություն կատարեցին հրաշքներով լի մաթեմատիկայի աշխարհում: Մաթեմատիկայի ծառի ճյուղերին նրա զավակներն էին, առաջադրանքներ և խնդիրներ: Բանավոր հաշվարկ կատարելուց հետո աշակերտները հիշեցին երկարության չափման միավորները: Սմ և դմ հանեցին ծառից, իսկ իրենց անծանոթ մնաց մետրը: Լուսաէկրանի վրա տեսան մետրին առնչվող տեսանյութ: Կատարեցին չափումներ: Չափեցին դասասենյանկի լայնությունը, աշակերտների հասակները և թռիչքների երկարությունը: Տեսան, թե ո՞վ է բարձրահասակը, ու՞մ հասակներն են հավասար: Թղթե 1դմ -անոց շերտիկները միացրին իրար և ստացան 1 մետրանոց շերտիկ: (Համոզվեցին, որ 1մ=10դմ=100սմ): Աշակերտները երգեցին երգ մետրի մասին: Իմացան, թե հնում ինչպես էին կատարում չափումներ: Խաղացին խաղ` <<Հսկաներ և թզուկներ>>,<< Բարդիներ և ուռիներ>>: Ուսուցչուհին տեղեկություն հաղորդեց ամենաբարձրահասակ ( 2մ 54սմ) և թզուկ մարդկանց մասին (58սմ):
Վերջում գնահատվեցին ակտիվ աշակերտները: Ում դասը դուր եկավ նկարեց արև, իսկ ում համար դժվար էր` ամպիկ:
Համոզվեցին, որ մաթեմատիկայի ընտանիքի տնօրենը մետրն է, ուսուցիչը` դեցիմետրը, աշակերտը` սանտիմետրը, նորածին երեխան փոքրիկը` միլիմետրը: Դասը շատ ուսանելի էր և ուսուցչուհին հասավ ցանկալի արդյունքի:

Երկարության չափումը: Մետր

«Խաղ-մրցույթ»

Հոկտեմբերի 23-ին մաթեմատիկական խաղ-մրցույթ էին կազմակերպել IVա և IVբ դասարանի դասվարներ Ս. Մուրադյանը և Ն. Խառատյանը: Այն տարբերվում էր մյուս մրցույթներից: Այստեղ ոչ թե իրար դեմ էին պայքարում այդ երկու դասարանի աշակերտները, այլ մրցում էին երեք թիմ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Եվ յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր IVա և IVբ դասարանի աշակերտներից: Երբ խաղը վարող դասվար Սվետլանա Մուրադյանը ազդարարեց խաղի սկիզբը՝ թիմերը ոգևորությամբ սկսեցին մրցույթը: Ներկայացրեցին հայ մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին տեղեկություններ տեղում պատրաստելով պաստառները: Մեկը մյուսին հաջորդում էր բլից հարցերը, տրամաբանական խնդիրները, գլուխկոտրուկները ավելի ու ավելի հետաքրքիր դարձնելով պայքարը: Եվ վերջին փուլում ավագների մրցակցությամբ որոշվեցին հաղթողները: Երեխաները հասկացան, որ թիմային պայքարում հաղթում է գիտելիքը, միասնությունը և համերաշխությունը համատեղ:

«Կաթիլը»

Հոկտեմբերի 23-ին <<Smart>> դասասենյակում մայրենիի բաց դաս էր կազմակերպել Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի III-րդ դասարանի դասվար Հ. Ղուբաթյանը: Դասի թեման էր <<Կաթիլը>> հեքիաթը: Դասի ընթացքում հմտորեն կիրառվեց էլեկտրոնային գրատախտակը: Երեխաները բացատրեցին հեքիաթի ժանրային առանձնահատկությունները, նշեցին ջրի տարբեր վիճակները, հատկությունները: Ներկայացրին ջրի քանակը մարդու օրգանիզմում և Երկիր մոլորակի վրա: Smart գրատախտակի վրա կարդացին աքրոստիկոս կաթիլի մասին: Smart գրատախտակին ցուցադրվեց աղյուսակ և ներքոնշյալ բառերը աշակերտները խմբավորեցին ըստ կազմության: Դասն ամփոփվեց <<Քառաբաժան>> մեթոդով: Դասն արդյունավետ էր և ուսանելի:

Կաթիլ