Գումարի հատկությունների ակնառուացումը

2018թ. հոկտեմբերի 18-ին մաթեմատիկայի առարկայական շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ հեռավար դաս Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի և Քարաձոր գյուղի 3-րդ դասարանցիների հետ: Դասը կազմակերպել էր դասվար Հ. Ղուբաթյանը: Դասի թեման էր <<Գումարի հատկությունների ակնառուացումը>>: Դասապրոցեսի ընթացքում աշակերտները նշեցին մաթեմատիկայի կարևորությունը, ասացին ասույթներ: <<Smart>>գրատախտակի վրա երեխաները աշխատում էին սիրով, օգտագործում բոլոր հնարավորությունները: Դասն ավելի ամրապնդեց նրանց գիտելիքները, զարգացրեց տրամաբանությունը և նպաստեց երկու դպրոցների միջև համագործակցությանը:

Գումարի հատկությունների ակնառուացումը