Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

ՆԱՐԵ ԱՐՄԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1992թ-ի մայիսի 12-ին Վանաձոր քաղաքում:
1999-2009թթ-ին սովորել է Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան №4 միջնակարգ դպրոցում:
2009-2013թթ. ընդունվել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Սոցիալական մանկավարժություն» բաժին, ընդունվել է նույն ինստիտուտի «Կրթության կազմակերպում» բաժնի մագիստրատուրան: 2013-2014թթ. եղել է մանակավարժության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:
2014-2015թթ. սովորել է Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկիևիչի անվան համալսարանում՝ Լեհերենի և դասական բանասիրության ֆակուլտետի «Միջերկրական գիտություններ» բաժնում:
2015թ. ընդունվել է աշխատանքի Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոց՝ որպես դպրոցի սոցիալական մանկավարժ:
2017 թ-ի հունվարից աշխատում է որպես դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: