Տնօրեն

ՆԱԻՐԱ ԳԱՌՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


DSC_1373

 
 
         
Ծնվել է 1979թ.:
1996-2001թթ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում
2001-2003թթ. Վանաձորի №4 դպրոցի քիմիայի ուսուցիչ:
2002-2012թթ. Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցիչ:
2001-2011թթ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի դասախոս:
2009թ-ին մասնակցել  է ՎՊՄԻ կողմից իրականացված ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որպես վերապատրաստող դասախոս:
2011թ-ին եղել է Լոռու մարզի  «Կրթություն առանց սահմանի» ՀԿ կազմակերպած հերթական ատեստավորման ենթակա քիմիայի ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստման դասընթացների վերապատրաստող դասախոս:
2013թ-ից մինչ օրս  Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի տնօրենն է:
Այլ տեղեկատվություն` Քիմիական գիտությունների թեկնածու է: Ունի որակավորման I աստիճանի տարակարգ: 17 գիտական և մանկավարժական հոդվածների և թեզերի հեղինակ է, հետազոտությունների որոշ արդյունքներ զեկուցել է գիտական կոնֆերանսներում, այդ թվում նաև միջազգային:2006թ-ին Նաիրա Գառնիկի Հարությունյանը ճանաչվել է Լոռու մարզի ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, քիմիա առարկայից, իսկ 2011թ-ին Լոռու մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ»,  այդ նույն թվականին ճանաչվել է նաև հանրապետական մրցույթի հաղթող՝ արժանանալով «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին: 2006թ-ին մասնակցել է «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Բնագիտական/ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/» առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթին և արժանացել խրախուսանքի: 2005-2012թթ. քիմիա առարկայի մարզային օլիմպիադաների նախագահն է, իսկ 2009-2013թթ. քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադաների ժյուրիի անդամ: 2010թ-ից «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» ժյուրիի անդամ է:Բազմիցս պարգևատրվել է ՀՀ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի շնորհակալագրերով: