Տարրական ուսուցման մ/մ

ԿԱՐԻՆԵ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

դասվար Կարինե Գասպարյան

Ծնվել է 1958թ. օգոստոսի 14-ին Սպիտակի շրջանի Շենավան գյուղում:
Տեղի հիմնական դպրոցը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սպիտակի №3 միջնակարգ դպրոցում:
Սովորել է ՎՊՄԻ և ստացել տարրական դասարանների ուսուցչի որակավորում:
1979-1993թթ. աշխատել է Վանաձորի №20 միջնակարգ դպրոցում:
1994-2002թթ.  մինչև օրս աշխատում է  №29 դպրոցում, որը հետագայում վերանվանվել է №16 հիմնական դպրոց:

Ունի որակավորման I աստիճանի տարակարգ:

ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱՄԼԵՏԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

DSC_6138 - копия

Ծնվել է 1972թ. հունիսի 20-ին Երևան քաղաքում:
Սովորել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան №27 միջնակարգ դպրոցում:
1990-1995թթ. ընդունվել է ՎՊՄԻ-ի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը:
1991-1993թթ. աշխատել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան №27 դպրոցում, որպես դասվար:
 1993-1994թթ. աշխատել է Վանաձորի №14 միջնակարգ դպրոցում, որպես փոխարինող դասվար:
1994-2003թթ. աշխատել է Վանաձորի №25 դպրոցում, որպես մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ:
2010թ-ից  մինչ օրս աշխատում է Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում, որպես դասվար:

ՀԱՍՄԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՂՈՒԲԱԹՅԱՆ

Ծնվել է 1972թ. մայիսի 28-ին ք.Կիրովականում (այժմ՝ Վանաձոր):
1979թ. սովորել է Կիրովականի Վահան Տերյանի անվան №5 միջնակարգ դպրոցում:
1989-1993թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետում:
1994թ-ից  մինչ օրս աշխատում է Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում որպես դասվար:

Ունի որակավորման I աստիճանի տարակարգ:

ՆՈՒՆԵ ԱՐՇԱԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

դասվար Նունե Հայրապետյան

 

Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 1-ին,Կիրովական քաղաքում:
1982թ. ավարտել  է Կիրովականի Վ.Տերյանի անվան №5 միջնակարգ դպրոցը:
1986թ-ին սովորել է Կիրովականի  պետական մանկավարժական Ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական  ուսուցման  մեթոդիկա» բաժնում՝ տարրական դասարանների դասվար մասնագիտությամբ:
1987թ. աշխատել է Կիրովականի №6 միջնակարգ դպրոցում:
1988թ. աշխատել է №3 գիշերօթիկ  դպրոց:
1994թ.աշխատել է Վանաձորի  Մ.Խորենացու անվան №17 միջնակարգ դպրոցում՝  որպես  դասվար:
2009 թ-ից  մինչ օրս աշխատում է Վանաձորի  Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում՝ որպես  դասվար:

Ունի որակավորման I աստիճանի տարակարգ:

ԳՈՀԱՐԻԿ ԳԵՐԱՍԻՄԻ ԽԱՌԱՏՅԱՆ

Դասվար Գոհարիկ Խառատյան

Ծնվել է 1960թ-ի փետրվարի 20-ին:
1967-1977թթ. սովորել է Կիրովականի №10 միջնակարգ դպրոցում:
1982-1987թթ. սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում՝ «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» մասնագիտություն:
1988-2012թթ. աշխատել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում որպես դասվար:
2014թ-ից մինչ օրս աշխատել է Վանաձորի №16 հիմնական դպրոցում որպես փոխարինող դասվար, ապա՝ հիմնական դասվար:

ՌՈԶԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

դասվար Մելքոնյան Ռոզա

ԾՆվել է 22.08.1956թ-ին:
2004-2008թթ. սովորել է ՎՊՄԻ-ի տարրական կրթություն և մեթոդիկա ֆակուլտետ, հեռակա բաժինը:
1974-1979թթ. սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, որակավորումը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1963-1973թթ. սովորել է Կիրովականի Ավ.Իսահակյանի անվան №2 միջն. դպրոց:
1975թ. աշխատել է ՈՒԿՀԻ Կիրովականի մասնաճյուղում, պաշտոնը- քարտուղար- մեքենագրուհի:
1975-1980թթ. աշխատել է Վանաձորի մսուր-մանկապարտեզներում, պաշտոնը՝ փոխարինող դաստիարակչուհի:
1982-2004թթ. աշխատել է Վանաձորի №25 միջն. դպրոցում, պաշտոնը՝ դասվար:
2007-2015թթ. աշխատել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի հենակետային վարժարանում, պաշտոնը՝ դասվար:
2015թ-ից մինչ օրս աշխատել է Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում, պաշտոնը՝ փոխարինող, ապա՝ հիմնական դասվար:

ԱՆԱՀԻՏ ԵՐՋԱՆԻԿԻ ՎԱՀՐԱՄՅԱՆ

Անահիտ Վահրամյան

 

 Ծնվել է 1970թ. հուլիսի 14-ին Կիրովական քաղաքում:
1977թ-ին սովորել է Կիրովականի Ծովակալ Իսակովի անվան №23 միջն. դպրոցում:
1987թ-ին նոյեմբերին աշխատել է Կիրովականի Ստ.Շահումյանի անվան կարի ֆաբրիկայում:
1989թ-ի հոկտեմբերին աշխատել է Վոլգոգրադի №378 մսուր-մանկապարտեզում՝ որպես դաստիարակի օգնական:
1989թ-ին ընդունվել է Վոլգոգրադի Սերաֆիմովիչի անվան մանկավարժական ինստիտուտի «Ինդուստրիալ-մանկավարժություն» ֆակուլտետ:
1991թ-ին տեղափոխվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «ԸՏԱ» հեռակա բաժին:
1994թ-ին  աշխատել է Վանաձորի №16 միջն. դպրոցում՝ որպես մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ:
1996թ-ից մինչ օրս  աշխատում է Վանաձորի №16 միջն. դպրոցում՝ որպես դասվար:
2006-2011թ-ին ընդունվել է Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը, ստացել դասվարի որակավորում:

Նոնա Արշալույսի Խառատյան

Ծնվել է 1988թ.-ի սեպտեմբերի 8-ին ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղում:
1995-2005թթ-ին սովորել է  Լորուտ գյուղի միջնակարգ դպրոցում:
2005-2009թթ-ին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական  ինստիտուտի <<Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա>> բաժնում:
2009թ. աշխատել է Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության №1 գիշերօթիկ հաստատությունում ՝ որպես դաստիարակ:
2016-2017 թթ. վերապատրաստվել է ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայում  «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությամբ:
2017թ-ից  մինչ օրս աշխատում է Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում, պաշտոնը՝ փոխարինող, ապա՝ հիմնական դասվար: