ԻԹվինինգ Պլյուս

 <<Let’s share fun in our schoolyard>> 

Իթվինինգյան ծրագրի ընթացքում Սլովենիայի կողմից ուղարկած ամանորյա բացիկ:

 

«Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ամփոփիչ համաժողովը

2017թ-ի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվեց 2017թ-ին իրականացված ծրագրերը, տեղի ունեցավ 2017թ. Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հավաստագրեր և մրցանակներ ստացան տարվա ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներն ու դպրոցները։ Մեր դպրոցն ունենալով Եվրոպական որակի 4 հավաստագիր, արժանացավ մրցանակի՝ լավագույն թիմային աշխատանք անվանակարգում:

  

ՀԱՂԹԱՆԱԿ

Հաղթանակները շարունակվում են.
Դպրոցի հոգեբան Լիլիթ Ղալաչյանը, օպերատոր Սոնա Մանուկյանը, ինֆորմատիկայի ուսուցչուհի Լիլիթ Ղազարյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նարե Հովհաննիսյանն eTwinning ծրագրում արժանացել են Որակի Եվրոպական հավաստագրի : Սրտանց շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր հաջողություններ:

Հաղթանակները շարունակվում են.
Դպրոցի հոգեբան Լիլիթ Ղալաչյանը, օպերատոր Սոնա Մանուկյանը, ինֆորմատիկայի ուսուցչուհի Լիլիթ Ղազարյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նարե Հովհաննիսյանն eTwinning ծրագրում արժանացել են Որակի Ազգային Հավաստագրերի: Սրտանց շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր հաջողություններ:

Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.  Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.  Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.  Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Իթվինինգ ծրագրի շրջանակներում Աղվերանում տեղի ունեցավ Միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նարե Հովհաննիսյանը:
Կոնֆերանսը միտված էր նոր նախագծերի ստեղծմանը և համագործակցությունների ձևավորմանը հայ և այլազգի մասնագետների միջև: Կոնֆերանսի ժամանակ ստեղծվեցին նոր նախագծեր, որոնք կիրագործվեն առաջիկա ուստարվա ընթացքում:

Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.       Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.     Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.        Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.

 Իթվինինգյան պրոյեկտների համար տեսանյութեր

  • ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ որպես Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի աջակցող գործակալություն, Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում կազմակերպեց աշխատանքային հանդիպում, որին հրավիրված էին Լոռու մարզի դպրոցների տնօրեններ կամ այլ ներկայացուցիչներ: Խորհրդակցության ժամանակ ամփոփ ներկայացվեցին կատարված աշխատանքները, ձեռքբերումները և նվաճումները, քննարկվեցին հետագա զարգացման ծրագրերը: Ջերմ մթնոլորտում կայացավ հանդիպումը, որը խթան կհանդիսանա ծրագրի շարունակական զարգացման համար:

     

  • 2016 թ-ի սեպտեմբերի 21-23-ը eTwinning ծրագրի շրջանակներում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցավ թեմատիկ կոնֆերանս “Citizenship: A new ethic for the 21st Century – The contribution of eTwinning” թեմայով, որտեղ Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում էր նաև մեր դպրոցի սոցիալական մանկավարժ Նարե Հովհաննիսյանը: Կոնֆերանսն ընդգրկելով տարբեր բաժիններ, այդ թվում նաև ներառական կրթությանը վերաբերող, հնարավորություն է տվել նրան վերլուծել, համեմատել և համադրել մեր դպրոցների ունեցած ձեռքբերոմներն ու փորձը, հարստացնել սեփական գիտելիքները և ներդնել իր աշխատանքում:

    14468707_668222266668186_1162885346977615189_o

  • Իթվինինգյան հաջողությունները մեր դպրոցում շարունակվում են: Միաժամանակ 2 Որակի ազգային հավաստագիր ստացավ  դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը, ինչպես նաև՝ դպրոցի սոցիալական մանկավարժ Նարե Հովհաննիսյանը և դպրոցի համակարգչային օպերատոր Սոնա Մանուկյանը ևս արժանացան հավաստագրերի:
  • Հավաստագիր  ,,The use of digital storytelling to support teaching and learning,, վեբ-սեմինարից

,,Իթվինինգ Պլյուս,, թիմի մեր հերթական նվաճումը դպրոցի դաստիարակ Աննա Վարդանյանին շնորհված հավաստագիրն է ,,The use of digital storytelling to support teaching and learning,, թեմայով վեբ-սեմինարից

12920333_915011685282017_1732148876279815353_n

 

  • «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընթացքի մրցանակաբաշխություն

2015թ. դեկտեմբերի 25-ին Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Իթվինինգ պլյուս Հայաստան ծրագրի 2015թ. ընթացքի ազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը: Դպրոցը պատիվ ունեցավ հյուրընկալելու ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանին, ԿՏԱԿ-ի ավագ մասնագետ, «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի համակարգող Վահե Երիցյանին: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Երևանի և մարզերի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:
Միջոցառման ընթացքում ամփոփվեց «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընթացքը, ներկայացվեց 2016թ. հիմնական ուղղությունները, հանձնվեցին մրցանակներն ու հավաստագրերը:
Այս տարի Հայաստանի ուսուցիչների աշխատանքը գնահատվեց ոչ միայն համազգային, այլ նաև համաեվրոպական մակարդակով: Այս առումով իր մեծ դերն ուներ «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում 2015թ-ին Որակի ազգային հավաստագրերի արժանացան ութ նախագծերի մասնակիցներ, իսկ Եվրոպական հավաստագրերի՝ չորս մասնակիցներ, որոնց հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու «Իթվինինգի Եվրոպական մրցանակ 2016» մրցույթին:
Հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ մրցանակային երեք տեղերն զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով: Առաջին կարգի մրցանակի արժանացավ ,,Օհանյան,, կրթահամալիրի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարիա Լիսիցինան, երկրորդ կարգի մրցանակին՝ Երևանի №170 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռոզա Մոսկավյանը, իսկ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանին շնորհվեց երրորդ կարգի մրցանակ: 2015թ-ին Ն.Հարությունյանին նախագծի իրականացման համար շնորհվել էր Որակի ազգային և Եվրոպական որակի հավաստագրեր: Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցին՝ իր ակտիվ գործունեության համար շնորհվեց հատուկ մրցանակ և նվերներ: Այս անգամ չանտեսվեցին նաև ծրագրի մասնակից աշակերտները, որոնց նույնպես սպասվում էր անակնկալ:
Ամփոփիչ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ջերմ մթնոլորտում և հանդիսավոր պայմաններում:

eTwinning - копия12508683_869429299840256_2745024642801123021_n734908_869429546506898_3068161907213288085_n 1924036_869429693173550_3645283478373543893_n 10413380_869430106506842_4431808838362249680_n 12417696_869429876506865_4816510725458116324_n 12438983_869428866506966_4837127659626452905_n 12507686_869430013173518_5634126359380729174_n 12508683_869429299840256_2745024642801123021_n 12541128_869429776506875_6310751117226458756_n

  • Եվրոպացի մեր ընկերների գոհունակության և շնորհավորական խոսքերն այնքան պարտավորեցնող էին… Դպրոցն իր համակարգված, համախմբված աշխատանքի և Ն.Հարությունյանի ղեկավարման մեծ վարպետության շնորհիվ արժանացավ Եվրոպական որակի հավաստագրի:

Իթվինինգի եվրոպական մրցանակ 

  • 2015թ. որակի ազգային հավաստագրի մրցույթի համաեվրոպական մակարդակում թվով 8 հաղթողներից մեկը մենք ենք: Շնորհակալություն կազմակերպիչներին:

 

  • Ծնունդդ շնորհավոր, իԹվինինգ!!!!!!!!!!

logo_eTw

11286490_890839400959411_1113674509_o orig_686272d930add984b0901fdb20f55576

 

 

etwinninghead

  • իԹվինինգ Պլյուս-ը իԹվինինգ-ի մասնակի ընդլայնումն է դեպի Եվրոպական հարևանություն։ Եվրոպայի Հարևանության քաղաքականությունը ձևավորվել է 2004-ին և նպատակ ունի ամրապնդելու Եվրոպական միության երկրների, ինչպես նաև անմիջապես հարևանությամբ գտվող երկրների միջև եղած կապերը։
  • իԹվինինգ Պլյուս փորձնական ծրագիրը ներառում է Եվրոպական հարևանության վեց երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, որոնք Արևելյան գործընկերության մաս են կազմում, և Թունիս, որը հանդիսանում է Եվրոպայի Միջերկրածովյան գործընկերության անդամ։
  • Հայաստանը միացել է «eTwinningplus» ծրագրին: Երևանի h. 198 ավագ դպրոցում մարտի 26-ին տեղի ունեցավ «eTwinningplus»  ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին «eTwinningplus» ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները:
  • 25.12.2013թ-ին տեղի ունեցած  «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ միջոցառման ժամանակ որպես  «Հայաստանի որակի ազգային հավաստագիր» մրցույթի հաղթող, «Ստեղծագործ մտքեր և իրերի ստեղծում» նախագծի շրջանակներում, դպրոցի տնօրեն Ն.Հարությունյանը  արժանացավ որակի ազգային հավաստագրի և մրցույթում գրավեց 3-րդ պատվավոր տեղը:
  • 10592
  • etwin.2etwin.1

Պատվոգրեր