Աշակերտական խորհուրդ

Տրամաբանական խաղ-վիկտորինա

Փետրվարի 7-ին դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր «Տրամաբանական խաղ-վիկտորինա» մրցույթ, որին մասնակցում էին VI «Ա» և VI «Բ» դասարանների թիմերը: Մրցույթն անցկացվեց երկու փուլով: «Տրամաբանական խաղ-վիկտորինա» մրցույթի արդյունքներն ամփոփելով՝ հաղթող ճանաչվեց VI «Բ» դասարանի թիմը:

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն-2017

Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար 16 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրություններին մասնակցում էին VI-IX դասարանների աշակերտները:
Փակ քվեարկության արդյունքում դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց VIII <<Ա>> դասարանի աշակերտուհի Իննա Շախպազյանը:

   Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.   Фото Վանաձորի համար տասնվեց դպրոց.

Սեպտեմբերի 30-ին կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Էլեն Ղուբաթյանը և Անի Սահակյանը, երկուսի համար էլ ստեղծվել էր հավասար մրցակցային դաշտ: Նրանց գաղափարական պայքարն ամփոփվեց կլոր սեղանով՝ հանդիպում տնօրենի և աշակերտների հետ, որի ընթացքում յուրաքանչյուրը ներկայացրեց իր ծրագիրը, պատասխանեց բարձրացված հարցերին:
Ընտրության մասնակիցների ցուցակային թիվը 157-ն էր, որից քվեարկությանը մասնակցեցին 122-ը, նրանցից 8-ը քվեարկել էին բոլորի դեմ, քվեաթերթիկներից 7-ը անվավեր էին, իսկ մանացած 107 ձայները բաշխվեցին երկու թեկնածուների միջև այսպես՝ 36 ձայն Էլեն Ղուբաթյանի օգտին, 71 ձայն Անի Սահակյանի օգտին:
Ընտրության արդյունքում աշակերտական խորհրդի նորընտիր նախագահ դարձավ Անի Սահակյանը: Բոլորը միաբերան Անիին մաղթեցին, որ իրեն վստահված պատասխանատու աշխատանքը պատվով կատարվի:

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն-2016

2016 թ-ի փետրվարի 11-ին Վանաձորի №16 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի իրավապաշտպան հանձնախմբի կազմակերպած միջոցառումը «Համբերություն և հանդուրժողականություն» թեմայով (VI-IX դաս.):
Թվում էր՝ այդ օրը «Անդինի» հյուրը միայն նախարարը չէր, այլ նաև Վանաձորի №16 դպրոցի աշակերտները: Այնքան ակտիվ ու բուռն էր քննարկումը, որ թվում էր՝ միջամտում էին Արդարադատության նախարարի և «Անդինի» թղթակցի հարցազրույցին: Խոսքը վերաբերում էր անչափահասներին, ասել է թե հենց իրենց, և պետք էր տեսնել, թե ինչպես արդար գթությամբ էին վերաբերվում անչափահասների պատժի խնդրին, ասես, նախարարին պարտադրանք էր արդարադատությանը իրավական մշակույթ դարձնելու:
Աշակերտներն անդրադարձան նաև պրոբացիոն (պատժի ձև) համակարգին հավանության արժանացնելով այն, ասելով, որ սա հնարավորություն կտա պատիժը կրողին ուղղելու և դաստիարակվելու՝ պատիժը կրողի հանդեպ պահանջելով հանդուրժողականություն:
Այնուհետև համբերության և հանդուրժողականության մասին ֆիլմի դիտում էր: Ֆիլմը ոգեշնչեց երեխաներին, և նրանք մեկը մյուսին հերթ չտալով արտահայտեցին իրենց հիացումը, նշելով, թե ինչի կարող է հասնել ուժ ու կորով, համբերություն, հանդուրժողականություն և աշխատասիրություն ունեցող մարդը:

12743560_890360597747126_8272745959973748145_n

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում սեպտեմբերի 25-ը տոնական էր: Տեղի ունեցան աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ, որին մասնակցեցին VI-IX դասարանի 137 աշակերտներ: Պայքարը ծավալվել էր երեք աշակերտների միջև՝ IX ա դասարան՝ Տաթևիկ Համազարյան, VIII դասարան՝ Մարուսյա Քարհանյան, VII բ դասարան՝ Անահիտ Պողոսյան: Թեկնածուները ներկայացրել էին իրենց նախընտրական ծրագրերը և ծավալվել էր արդար պայքար: Ընտրությունները կազմակերպվել էին ըստ կանոնադրության: Ամփոփելով արդյունքները՝ աշակերտական խորհրդի նախագահ վերընտրվեց Տաթևիկ Համազարյանը: