Հայտարարություններ

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը կատարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն:

Պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում
  2. ծննդյան վկայական և պատճեն
  3.  2 լուսանկար (3*4 չափի)
  4. տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
  5.  տեղեկանք երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժնից):

X      Մեկնարկել է 

«Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթը` աղբյուր` http://armedu.am/

Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն տիրապետում են ներքոնշյալ ծրագրերինևունեննորարարականմտքեր.

6-րդդասարան        Paint  7-րդդասարան          Microsoft office PowerPoint

8-րդդասարան        Microsoft office Word 9-րդդասարան      Photoshop

Մրցույթի I փուլի անցկացման կարգը.

  1. Յուրաքանչյուր դպրոց մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում:
  2. Մրցույթին մասնակից աշակերտներին տրվում են հետևյալ հանձնարարություններն ըստ դասարանների.
  1. Աշխատանքների կատարման համար տրվում է 1ժամ:
  2. Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետևյալ ձևաչափով`

AnunAzganun*school

(*-ի փոխարեն գրում եք ձեր մարզի անվանումը և դպրոցի համարը)

Աշխատանքների և դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է:

Iփուլն (դպրոցական փուլը) հաղթահարած աշակերտների աշխատանքներն ուղարկելvozni.mrcuyt@gmail.comէլ.հասցեին:

Հ.Գ. Առանց դիմում-հայտի ուղարկված աշխատանքները չեն ընդունվի: 

  • 6-րդ դասարան— նկարել Paint ծրագրով.

Աշխատանքի կատարման քայլերը.

  • ընտրել մեր տրամադրած նկարներից միայն մեկը,
  • Paint-ի կտավը բաժանել 2 մասի,
  • առաջին մասում արտանկարել ձեր ընտրած նկարը,
  • երկրորդ մասում նկարել ձեր պատկերացմամբ այդ նույն առարկայի տեսքը ապագայում:
  • նկարնիր մեջ պետք է պարունակի նաև երկրորդ մասում պատկերված առարկայի առավելությունների նկարագրությունը:
  • 7-րդ դասարան-գրել պատմություն /ստեղծել մուլտֆիլմ/ Microsoft office PowerPoint ծրագրով հետևյալ թեմաներով.

Թեմա 1. «Ինքնաթիռի Ճանապարհորդություն դեպի 3000 թվական»

Թեմա 2.«Ինքնակառավարվող մեքենաները Լուսնի վրա»

Աշխատանքի կատարման քայլերը.

  • ընտրել թեմաներից միայն մեկը և ստեղծագործել
  • Power Point ծրագրի գործիքների /հնարավորությունների/ առավելագույն կիրառություն /ցանկալի է կիրառել button, Hyperlink/
  • նկարին կից գրել ձեր ստեղծած մեքենայի ֆունկցիաների նկարագրությունը և առավելություննները :
  • 8-րդդասարան— Microsoft office Word ծրագրով ստեղծել /նկարել/ հետևյալ թեմաներով.

Թեմա 1. Աղբահավաք մեքենա

Թեմա 2. Հրշեջ մեքենա

Աշխատանքիկատարմանքայլերը.

  • ընտրել թեմաներից միայն մեկը և նկարել
  • նկարին կից գրել ձեր ստեղծած մեքենայի ֆունկցիաների նկարագրությունը և առավելությունները:
  • 9-րդ դասարան— Տրված նկարից որևէ մեկով ստանալ նոր`անիմացիոն (.gif ձևաչափով, անիմացիան պարբերաբար կրկնվի) նկար Photoshop ծրագրով.

նկար 9.1 նկար 9.2

Թեմա 1.Նկար 9.1-ում պատկերված բաժակներից մեկը շարժվելով ընկնի հատակին և կոտրվի /բաժանվի մասերի/, որից հետո հայտնվի գրություն /հայատառ/

Թեմա 2.Նկար 9.2-ում պատկերված շենքը թող ճոճվի և տանիքի մասերից թափվեն գետնին, որից հետո հայտնվի գրություն /հայատառ/

  • 8-րդդասարան— Microsoft office Word ծրագրով ստեղծել /նկարել/ հետևյալ թեմաներով.

Թեմա 1. Աղբահավաք մեքենա

Թեմա 2. Հրշեջ մեքենա

Աշխատանքի կատարման քայլերը.

  • ընտրել թեմաներից միայն մեկը և նկարել
  • նկարին կից գրել ձեր ստեղծած մեքենայի ֆունկցիաների նկարագրությունը և առավելությունները:

 

 

 

Լրագրության և մեդիագրագիտության դասընթաց դպրոցականների համար

աղբյուր` http://armedu.am/

 

«Հույսի կամուրջ» կազմակերպությունը հրավիրում է 13-18 տարեկան դպրոցականներին մասնակցելու լրագրության և մեդիագրագիտության դասընթացի:

Եթե հետաքրքրասեր եք, ուզում եք նոր բացահայտումներ անել, բարձրաձայնել ձեր և ձեր հասակակիցներին հուզող խնդիրներ, ավելին սովորել ու կարդալ, նոր ընկերներ ձեռք բերել, փոխանակվել մտքերով ու գաղափարներով, իրականություն դարձնել մեդիա և ստեղծագործական նախաձեռնություններ, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ մասնակցելու լրագրության տեսական և գործնական պարապմունքների, կծանոթանան լրագրության ժանրերի հետ, կսովորեն գրել հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, որոնցից առավել հաջողվածները կհրապարակվեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթում և sunflower.am կայքում։

Ընտրված դպրոցականները կմասնակցեն նաև տարբեր թեմատիկ քննարկումների, ֆիլմերի դիտումների ու արշավների: Մրցութային փուլն անցնելուց հետո ընտրված անդամները ձեռք կբերեն բանավիճելու, շահերի պաշտպանության և առաջնորդության, սոցիալական մեդիաների օգտագործման, ինչպես նաև խոսքի ազատության և այլ իրավունքների մասին գիտելիքներ:

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը դասընթացին: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Դասընթացը անվճար է, տևողությունը` 4 ամիս, անցկացման վայրը` «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ (Երևան, Կորյունի 19ա, 2-րդ հարկ):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը մինչև 01.03.2017 թ.: Խումբը կընտրվի մրցութային կարգով` դիմումների հիման վրա: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (098 88 57 66) հեռախոսահամարով` Մարիամ Սարիբեկյանին:

Էլեկտրոնային հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ:

Նախաձեռնությունն իրականացվում է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և «Բաց հասարակության հիմնադրամների» կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:

Ծրագիրն Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն:

Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ:

Վրաստանում ծրագրի համակարգող` «Յունիոն Բերիլլուս» ՀԿ, գործընկերներ` «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ներ:

 

 

 «Դե անիմացրու՛»   աղբյուր` http://armedu.am/

Մրցույթի կանոնակարգը՝

Ավ. Իսահակյանի տուն թանգարանը` «Ինտերակտիվ Վորլդ» ՍՊԸ֊ի , Նաիրի համընկերության և «Անտարես» հոլդինգի աջակցությամբ  հայտարարում է  «Դե անիմացրու՛» ամենամյա  համակարգչային անիմացիոն մրցույթը:

Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի հետևյալ 4 ստեղծագործություններից որևէ մեկի մոտիվներով՝

  1. «Երգի հրապույրը»
  2. «Մի մկան պատմություն»
  3. «Երջանիկ խրճիթ»
  4. «Լիլիթ»

Մրցույթին կարող են մասնակցել 12-16 տարեկան աշակերտները։
Անիմացիոն տեսահոլովակի նվազագույն  տևողությունը պետք է լինի 20 վայրկյանից ոչ պակաս:

Անիմացիոն տեսահոլովակներն ընդունվում են առանց համակարգչային ծրագրերի սահմանափակման՝ և՛ անհատական, և՛ խմբային աշխատանքներով։ Տեսահոլովակի պարտադիր ձևաչափերն են՝ ․avi, ․mp4, ․sb։

Հուշող ծրագրերի անվանումներ՝

  1. «Աղուէս»
  2. Tupi.com
  3. Moovly.com
  4. Animaker.com
  5. Osalt.com
  6. Freemaker.com

 

Մրցույթի ժամանակացույցը՝

Մրցույթը մեկնարկում է 2017թ.փետրվարի 10-ին և կավարտվի ապրիլի 25-ին:
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են մրցանակներ:

Հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 1-ին՝ Ավ․ Իսահայկանի տուն֊թանգարանում կազմակերպված միջոցառման ժամանակ և կհրապարակվեն  թանգարանի ֆեյսբության էջում:

Մրցույթի հանձնաժողովը

Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը՝ կազմված Ավ. Իսահակյանի տուն թանգարանի, «Ինտերակտիվ Վորլդ» ՍՊԸ-ի և Նաիրի համընկերության  ներկայացուցիչներից:
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ:

Մասնակիցներին ներկայացվող պահանջները

Մասնակիցները պետք է երաշխավորեն, որ հանդիսանում են ներկայացված անիմացիոն տեսահոլովակների իրական հեղինակները:

Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակելու մրցույթին ներկայացված աշխատանքները՝ նախքան մրցանակաբաշխությունը:

Մրցանակ շահած աշխատանքների հեղինակները կարող են հրապարակել իրենց գործերը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի համաձայնությամբ։

Մրցույթի հրապարակայնությունը

Լավագույն անիմացիոն տեսահոլովակները հրապարակվելու են isahakyanmuseum.am կայքում:

Մրցույթի ընթացքին հետևելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի Facebook-յան էջին։

Աշխատանքները պետք է ուղարկել deanimacru@gmail.com հասցեին՝ վերնագրի տողում (Subject) նշելով «Դե անիմացրու» արտահայտությունը:
«Դե անիմացրո՛ւ» մրցույթի կազմակերպչական թիմը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

 

 

 

աղբյուր` http://armedu.am/

«Այբ» կրթական հիմնադրամն արդեն իններորդ տարին անընդմեջ Հայաստանում և յոթերորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպում ու անցկացնում է աշխարհի ամենասիրված ու ամենազանգվածային դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:

Այս տարի այն տեղի կունենա մարտի 16-ին։

Սիրելի աշակերտներ, շտապեք կատարել մասնակցության վճարն ու գրանցվել ձեր դպրոցում մինչև փետրվարի 17-ը:

Մրցույթին մասնակցելու հրավեր- փաթեթները՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1279 դպրոցներ:

Մանրամասների համար այցելեք www.kanragoo.am կայք:

Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:

Տեղեկատվական հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ