Հայտարարություններ

<<ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝  տղաների տեխնոլոգիայի (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1․ Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2․ Փաստաթուղթ (դիպլոմ)՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3․ Անձնագրի պատճենը,
4․ Ինքնակենսագրություն (Ձև 4),
5․ Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6․ Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7․ Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8․ ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնեն բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մայիսի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10-ից մինչև 15-ը՝ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցում։
Հասցեն՝ ք․Վանաձոր, Զեյթունի 5։ Հեռ․՝ (0322) 6-19-81

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը կատարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն:

Պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում
  2. ծննդյան վկայական և պատճեն
  3.  2 լուսանկար (3*4 չափի)
  4. տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
  5.  տեղեկանք երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժնից):