Մեր ձեռքբերումները

Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի 9-րդ <<Բ>> դասարանի աշակերտուհի Էմմա Անտինյանը ՀՀ բադմինթոնի 2018թ.առաջնությունում աղջիկների զուգախաղերում գրավել է III տեղը: Դպրոցի տնօրենությունը և աշխատակազմը շնորհավորում են և մաղթում նորանոր հաղթանակներ:

Բադմինթոն

Հաղթանակները դարձել են մեր դպրոցի այցեքարտը: Հունիսի 13-ին մեր դպրոցը կրկին անգամ լավագույններից էր այս անգամ արդեն «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող և սովորողների շրջանում մեծ սեր վայելող «Մեղու.հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ» և «Կենգուրու» մրցույթներում: Հատկանշական է նշել, որ մեր դպրոցը արժանացել է ՀՀ-ում լավագույն արդյունքների, մեզ բոլորիս բերելով 5 «Լավագույն» (Էլեն Հովհաննիսյան- ՀՀ-ում գրավել է 5-րդ տեղը, Մոնիկա Այվազյան, Վազգեն Առուշանյան, Դանիել Գրիգորյան և Անահիտ Ջիլիկյան) մրցանակ «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթից, «Լավագույն» 1 մրցանակ (Արամ Իշխանյան) «Մեղու.հայերենը բոլորի համար» մրցույթից և «Հատուկ» մրցանակ (Մոնիկա Այվազյան) «Ռուսական արջուկ» մրցույթից: Շնորհավորում ենք, մաղթում նորանոր հաղթանակներ:

 

Շնորհավորում ենք Վանաձորի №16 հիմնական դպրոցի թիմին (ղեկավար՝ Լ.Ղազարյան) «Լավագույն դիզայն» անվանակարգում «Դե անիմացրո´ւ» խորագրով համակարգչային-ստեղծագործական մրցույթում II մրցանակային տեղ զբաղեցնելու համար

 

Շնորհավորում ենք դպրոցի սան Պալիև Ալեքսանդրին՝ Վանաձոր քաղաքի կրտսեր տարիքի պատանիների ազատ ըմբշամարտի բաց առաջնության 29կգ քաշային կարգում I պատվավոր տեղ գրավելու համար:

 

Welcome!!!!

Աշակերտները <<Ոզնի>> համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլում…

2017թ-ի մարտի 26-ին Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին «Հայ ասպետ» հեռուստախաղին: Շուրջ 2 ամիս տևած քրտնաջան աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Աշակերտները պատվով ներկայացրին մեր դպրոցը` ցուցաբերելով իրենց խոր և կայուն գիտելիքները տարբեր ուսումնական առարկաներից և հեռուստախաղի կազմակերպիչների կողմից առաջադրված թեմաներից: Մրցակցելով Վարդենիկի և Վաղարշապատի դպրոցների թիմերի հետ` մեր աշակերտները զբաղեցրին I պատվավոր տեղը, և դարձան «Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպիչների կողմից սահմանված նոր կանոնակարգով I եթերաշրջանի ծիծեռնակները` ավետելով գարնանային հաղթանակների սկիզբը: Հաղթանակած աշակերտներն ու դպրոցն արժանացան մրցանակների և նվերների:

 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» դասընթացի շրջանակներում ս.թ. մարտի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեծ հանդիսավորությամբ դրամաշնորհներ տրամադրեց 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների /ԱՀԿ-ներին/: Դրամաշնորհային մրցանակներին արժանանալու համար միմյանց հետ մրցակցել են հանրապետության բոլոր մարզերից հայտ-առաջարկներ ներկայացրած ավելի քան 150 դպրոցների աշակերտական հասարակական կազմակերպություններ: Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմանական դպրոցի ԱՀԿ-ն կարողացավ պատվով հաղթահարել մրցապայքարը: Յուրաքանչյուր ԱՀԿ-ին շնորհվեց 150000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ, որի հանդիսավոր հանձնման առաքելությունը սիրով ստանձնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն պարոն Փոլ Էդգարը: ԱՀԿ-ների աշակերտները հիմնել և գործարկել են «աշակերտական գործարար ընկերություններ» և նախաձեռնել են իրական բիզնես գործառնություններ. ընտրել են բիզնես-կառավարիչներ, կատարել են շուկայական հետազոտություն, կազմել են բիզնես-պլան, արտադրել են ապրանք կամ առաջարկել են ծառայություն, մշակել են գովազդային և վաճառքի ռազմավարություն:

 

Դպրոցի աշակերտուհի Մարիամ Ստեփանյանը «Անտիկ ժամանակների օլիմպիադա» առաջնությունում խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի սամբոյի հանրապետական հուշամրցաշարում աղջիկների միջև անցկացված 43կգ քաշային կարգի մրցումներում գրավել է I պատվավոր հորիզոնականը:

15327226_1120065854776598_5908196743860361048_n

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի տնօրեն Ն.Հարությունյանը, դպրոցի զինղեկ Յա. Ղազարյանը և «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի Լ.Ղազարյանը, գրանցվելով «Հեռավար ուսուցում» համակարգում, մասնակցել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացին և արժանացել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: 2016թ. նոյեմբերի 14-ին հանդիսավոր պայմաններում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանի և ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանի կողմից հանձնվեցին հավաստագրեր: Ողջունելի է վերապատրաստված ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունը, քանի որ այն կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել կրթական հաստատությունների միջև համագործակցություն ստեղծելու, առաջավոր խորձի փոխանակման և սովորողների գիտելիքների զարգացման գործում: Հարգելի պատճառներով հանդիսավոր միջոցառմանը ներկա չկարողացավ գտնվել դպրոցի զինղեկ Յաշա Ղազարյանը:

15068459_1290927384290830_524960606471488538_o 15042290_1290925290957706_3536972345704828929_o

Դպրոցի սան Գոռ Սահակյանը 2016թ. Վանաձորի կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի բաց առաջնությանը, ինչպես նաև՝ Արցախում զոհված զինծառայող Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշարում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, որի համար շնորհավորում ենք:

14256297_1652603431698726_227333241_n

Հունիսի 4-ին Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացած «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությանը դպրոցի աշակերտ Ալեն Գրիգորյանն արժանացավ վկայագրի:

13331001_961480083968510_8385523180124430599_n

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական, այս տարի՝ արդեն 8-րդ ամենամյա մրցույթում դպրոցի 58 մասնակիցներից 3-ը արժանացան համապետական լավագույն մրցանակների: Ընդ որում՝ ուրախությամբ կարող ենք նշել, որ մրցույթին մասնակցել են թվով 40806 աշակերտներ, իսկ 1612 մրցանակակիր աշակերտներից լավագույն արդյունք են գրանցել 461-ը, որոնց թվում 3-ը Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմն. դպրոցի աշակերտներն էին:

13413164_961478413968677_2519578986915796655_n

Դպրոցի աշակերտները Հայ երգի, պարի, երաժշտության համաքաղաքային մանկապատանեկան 27-րդ փառատոնին հերթական անգամ աչքի ընկան հաջողություններով, թվով հինգ գերազանց և երկու լավագույն մասնակցության պատվոգրերով հարստացնելով դպրոցի պատվո դարանը: Սրտանց շնորհավորում ենք մեր տաղանդավորներին:

13319769_958607047589147_6040346422572101653_n

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (կենտրոնակայանը` Ժնև) 2016-ը հայտարարել է մարդու իրավունքների երկու դաշնագրերի ընդունման 50-ամյա տարելիցի տարի։ Այդ կապակցությամբ դպրոցականների համար հայտարարված ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ պաստառ նկարելու համաշխարհային մրցույթում մեր սաները արժանացան մասնակցության հավաստագրերի և խրախուսական նվերների:

12592640_915004455282740_686865650889465831_n12523866_915006441949208_8052387972401029221_n

«Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղ. մանկապատ. 23-րդ փառատոն»

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը «Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոն»-ին արժանացել է լավագույն մասնակցության պատվոգրի, իսկ դպրոցի շնորհալի աշակերտները՝ երկու գերազանց և հինգ լավագույն պատվոգրերի:

12718166_894732513976601_3086343823395375618_n

Վանաձորի 10 լավագույն մարզիկներից 2-ը Վանաձորի Դ.Վարուժանի անվան համար 16 հիմնական դպրոցի շնորհալի սաներն են, ,,Բադմինթոն,, մարզաձևի բազմակի մեդալակիրները, որոնց կրկին ու կրկին ջերմագին շնորհավորում ենք և մաղթում գալիք տարին սկսել ոչ պակաս ձեռքբերումներով:

mrcanak

Դպրոցի 9-րդ ,,Բ,, դասարանի աշակերտուհի Գոհար Մանուսարյանը

ՀՀ բադմինթոնի 2015թ. առաջնությունում աղջիկների զուգախաղերում

գրավել է առաջին պատվավոր տեղը:

Դպրոցն արձանագրեց իր սաների ևս մեկ հաղթանակ: Վանաձորի հ.16 հիմն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Սարաջյանը Թեթև աթլետիկայի միջազգային առաջնությունում 400մ մրցավազքի աղջիկների մրցումներում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, որի համար հպարտանում ենք և սրտանց շնորհավորում:

11347960_890839397626078_1781285776_oP1000913 - копия

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղքապետարանի կողմից կազմակերպված Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 22-րդ փառատոնին գերազանց և լավագույն մասնակցության համար պատվոգրերի արժանացան մեր դպրոցի աշակերտներ Լենա Ղուբաթյանը, Նելլի Աբովյանը և Վազգեն Առուշանյանը: Սիրելի սաներ շնորհակալ ենք ձեզ դպրոցի անունը  ևս մեկ առիթով բարձր պահելու համար:

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի VIII ,,Բ,, դասարանի աշակերտ Տիգրան Աղաջանյանը ,,Կենգուրու,, մաթեմատիկական մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի, որի համար շնորհավորում ենք, մաղթում նորանոր հաղթանակներ:

«Հայոց պետական խորհրդանիշներ» խորագրով պաստառների
մրցույթին ներկայացված մեր պաստառը (ֆեյսբուքյան էջում քվեարկության առավելագույն արդյունքներ հավաքելով), դպրոցին բերեց հերթական հաղթանակը: Շնորհակալություն կազմակերպիչներին և մեր ֆեյսբուքյան հավատարիմ օգտատերերին:

 12924586_918846814898504_4858010461361140637_n

2015թ. փետրվարի 20-ին Վանաձորի Ս.Գր.Նարեկացի եկեղեցու նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Մայր աթոռ Ս.Էջմիածնի ՔԴԿ-ի և ՀՀ ԿԳՆ-ի համատեղ կազմակերպած «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթին միջոցառման մասնակից դպրոցների պարգևատրման հանդիսությանը: Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցին ևս նվիրվեց հոգևոր գրականություն և «Գնահատանքի գիր» ՔԴԿ-ի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից:

Շնորհակալություն ՀԵՊ-ի ուսուցչուհի Անուշ Ղարագյոզյանին ուսանելի միջոցառում կազմակերպելու համար:

 

 

2015թ, նոյեմբեր «Բարին արա» ծրագրի շրջանակներում Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի անդամները տարրական դասարանի մի խումբ աշակերտների, ուսուցիչների և ծնողների հետ կատարեցին մաքրման աշխատանքներ Կոտրած եկեղեցու շրջակա տարածքում:Աշակերտները սեփական ուժերին ապավինելով՝ հասկացան իրենց կատարած գործի կարևորությունը, և պատրաստակամություն հայտնեցին ծրագրի շրջանակներում նմանատիպ միջոցառումներին կրկին անգամ մասնակցելու:

 3

 Վանաձորի Դանիել Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը մասնակցում է «Հայկական Կարիտաս» և «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվող «Բարին արա» ակցիային: Դպրոցն այցելեց թիվ 35 ՆՈՒՀ, փոքրիկներին ներկայանալով բարին խորհրդանշող բեմականացմամբ, նվեր-աղունիկներով և մանկապարտեզի բակում թռչունների համար գեղեցիկ բնի նվիրաբերմամբ: Փոքրիկները շատ ուրախ էին, իսկ դպրոցականները` լիարժեք կարողացան մատուցել իրենց բարի գործեր կատարելու մանկական նվիրական հայացքները:

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը տնօրեն Ն.Հարությունյանի, մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրեն Հ.Առաքելյանի և դպրոցի դասվարների աջակցությամբ մասնակցել է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ի կողմից հայտարարված «ԲԱՐԻՆ ԱՐԱ» 7-ՐԴ համաքաղաքային ակցիային և արժանացել

ՄԱՆՈւԿՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄ անվանակարգին:

Մեր դպրոցն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել «Մեղու. հայերենը բոլորի համար» և «Ռուսական արջուկ 2014» մրցույթներին և արժանացել լավագույն մրցանակների: IV դասարանի աշակերտներ Մարիամ Ստեփանյանը և Արտյուշ Վարդերեսյանը «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթում գրավել են II և VI մրցանակային տեղերը, իսկ «Ռուսական արջուկ 2014» մրցույթում Արտյուշ Վարդերեսյանն արժանացել է հատուկ մրցանակի: