Դպրոցի պատմությունը

Անուշ Քյարամի Ղարագյոզյան

Ծնվել է 21.05.1955թին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում:

1962-1972թթ սովորել  է Կողբի Ջահան Կարախանյանի անվան միջնակարգ դպրոցը:

1972-1977թթին սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական առարկաների և ֆիզիկայի բաժինը, ստացել ֆիզիկայի և տեխնիկական առարկաների ուսուցչի որակավորում:

1977թից աշխատել է Կողբի №2 միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի:

1982թից աշխատել է Վանաձորի №16 միջն. դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի:

1992թից աշխատում է Վանաձորի №29 դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի:

1997-1999թթին մասնակցել է ՔԴԿի կրոնի ուսուցիչների դասավանդման դասընթացներին, ստացել կրոնի ուսուցչի որակավորում:

2003թից դպրոցում դասավանդել է նաև ՀԵՊ առարկան:

1993թ. սեպտեմբերի 6-ին Տարոն 4 թաղամասում մեծ հանդիսավորությամբ բացվեց Հ.Սահյանի անունը կրող թիվ 29 միջնակարգ դպրոցը` 322 աշակերտական տեղով, 17 մեծ դասասենյակներով, 2 ընդարձակ մարզադահլիճներով և բացօթյա մարզահամալիրով: Դպրոցի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բ.Արարքցյանը, ՀՀ փոխվարչապետ Վ.Չիթեշյանը, ՀՀ ՆԳ նախարար Վ.Սիրադեղյանը և պաշտոնական այլ անձինք:

Ձևավորվեց մի կուռ կոլեկտիվ` ի դեմս տնօրեն Մ.Սուքիասյանի, ուս. գծով փոխտնօրեն Լ.Աբրահամյանի: Դպրոցը համալրվեց բարձրագույն կրթությամբ մանկավարժներով:
1996թ. հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ կրթօջախի 2-րդ մասնաշենքի բացման արարողությունը`շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ֆրանսահայ բարերարներ Արթին Չինգիրյանի և Անդրանիկ Նուրյանի, որոնք իրենց կենսաթոշակից խնայած գումարները ներդրեցին հայրենի դպրոցի անավարտ մնացած շենքի կառուցման համար:

Տնօրեն Մ.Սուքիասյանի աշխատանքային գործունեության տարիներին (1992-1998թթ.) կատարվեցին լայնածավալ աշխատանքներ. հիմնվեցին առարկայական մեթոդմիավորումներ, բացվեցին արտադասարանական խմբակներ, ստեղծվեց երգչախումբ` ի դեմս երաժշտության ուսուցչուհի Կ.Բաբայանի:
1999թ-ի հուլիսի 6-ին դպրոցի նոր տնօրեն նշանակվեց Գ.Գրիգորյանը, որը բարեխղճորեն շարունակեց առաջին տնօրենի անավարտ գործը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում տնօրեն Գ.Գրիգորյանն աշխատանքային հարուստ փորձի շնորհիվ ձեռք է բերել աննախադեպ հաջողություններ: Լավագույն աշխատանքի համար ՀՀ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: 2007թ-ին ճանաչվել է Լոռու մարզի լավագույն տնօրեն և ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
Տնօրեն Գ.Գրիգորյանի աշխատանքային տարիներին ուսումնական գծով փոխտնօրեն  նշանակվեց վաստակաշատ ուսուցչուհի Վերժինե Կարակաշյանը, կազմակերպչական աշխատանքների գծով փոխտնօրեն` Զինա Քոչարյանը, որին 2001թ-ին փոխարինեց Հ.Առաքելյանը: Նրանք բոլորն էլ մեծ ներդրում ունեն մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

   

2003թ-ին, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 05.12.2002թ. Թիվ 2047-ն որոշումը` թիվ 29 և թիվ 16 միջնակարգ դպրոցների վերամիավորման մասին, դպրոցը վերանվանվեց  Դանիել Վարուժանի անունով` ստանալով հերթական` թիվ 16 համարը: Ըստ 2010թ-ի ՀՀ ԿԳ նախարարության Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության` «Վանաձորի թիվ 16 դպրոց» ՊՈԱԿ-ին տրվեց «Տարրական և հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացման» լիցենզիաներ: 2011թ-ից դպրոցն ընդգրկվեց Պարենի համաշխարհային` «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ:
2011թ-ին կենսաթոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվեց Վ.Կարակաշյանը և ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մարտիրոսյանը, որը մանկավարժ աշխատելու տարիներին բազմիցս արժանացել է շնորհակալագրերի և պատվոգրերի: 2010թ-ին «Հայոց լեզու» առարկայից «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվելով` Լոռու մարզպետի, ՀՀ ԿԳ նախարարի և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից արժանացել է պատվոգրերի:
2012-2013 ուստարում կենսաթոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվեց տնօրեն Գ.Գրիգորյանը, դպրոցի աշխատանքները ստանձնեց նորընտիր տնօրեն Ն.Հարությունյանը, որը քիմիական գիտությունների թեկնածու է, 2006թ. արժանացել է Լոռու մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ» քիմիա առարկայից, իսկ 2011թ. Լոռու մարզի և ՀՀ «Տարվա լավագույն ուսուցիչ» պատվավոր կոչմանը:

2013թ. օգոստոսից տնօրեն Ն.Հարությունյանին, իսկ 2014թ. ապրիլից փոխտնօրեն Ա.Մարտիրոսյանին, զինղեկ Յա. Ղազարյանին և Ն.Շահինյանին  շնորհվել է ուսուցիչների որակավորման առաջին տարակարգ:
Դպրոցն իր տարեգրության մեջ արձանագրել է փայլուն հաջողություններ` շնորհիվ լավագույն շրջանավարտների, որոնք այսօր պատասխանատու աշխատանքներ են զբաղեցնում պետական, իրավական մարմիններում և արվեստի բնագավառում: