Սեպտեմբերի, 2015

now browsing by month

 
Posted by: | Posted on: Սեպտեմբերի 4, 2015

«Առաջին զանգ-2015թ.»

          Անսովոր եռուզեռ է Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի բակում: Մի քանի րոպեից կհնչի 2015-2016 ուստարվա առաջին զանգը: Մեսրոպյան լույսով լցված այս կրթօջախում յուրաքանչյուր տարի այս օրը հավաքվում են դպրոցի բակում, ամփոփում ձեռքբերումները, երախտիքի խոսքեր ասում, շնորհավորում, բարություն, սեր, քնքշանք հաղորդում միմյանց:  Դպրոցի տնօրեն Ն.Հարությունյանը գոհ է ձեռքբերումներից, բայց անելիքներ, ակնկալիքներ դեռևս կան: Ամենագեղեցիկն ու հուզիչը առաջին դասարանցիների մուտքն էր դպրոց, որը շատ գեղեցիկ ձևով կազմակերպել էին իններորդցիները՝ իրենց դասղեկներ Տ. Սաղաթելյանի և Ն.Շահինյանի հետ: Հուզված էին առաջին դասարանի դասվարներ Ս.Այվազյանն ու Ս.Մուրադյանը: Աշակերտ դարձած փոքրիկները իրենց անմեղ աչքերով նայում էին նրանց և դա ավելի քան պարտավորեցնող էր: Երաժշտություն, երգ ու պար, շնորհավորանքներ և վերջապես՝ առաջին զանգ…

Սեպտեմբերի 1