Փետրվարի, 2016

now browsing by month

 
Posted by: | Posted on: Փետրվարի 23, 2016

«Մայրենիի տոն»

Վանաձորի Դ. Վարուժանի անվան N16 դպրոցը այս շաբաթ մեծ շուքով նշում էր Մայրենիի տոնը: Տոն էր բոլորի համար` թե’ աշակերտների, թե’ ուսուցիչների: Ու այդ տոնը սկսվեց երկուշաբթի` վաղ առավոտյան` շնորհավորական գեղեցիկ բացիկներ բաժանելով ուսուցիչներին և աշակերտներին: Շաբաթվա տարբեր օրերին հետաքրքիր ու բովանդակալից բաց դասեր կազմակերպվեցին հայոց լեզվի և գրականության ուսուցիչների կողմից` նվիրված Մայրենիի տոնին, ինչպես նաև հայոց եկեղեցու պատմության ուսուցչի կողմից` նվիրված Տյառնընդառաջին:
Տոնական շաբաթը եզրափակվեց հուզիչ ու գեղեցիկ համադպրոցական միջոցառմամբ` նվիրված Մայրենիի և Գիրք նվիրելու տոներին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան:
Կազմակերպիչներն ու աշակերտները ջանք ու եռանդ չէին խնայել մայրենիի նկատմամբ իրենց սերն ու պատկառանքն արտահայտելու համար:
Չմոռանանք նշել նաև, որ միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ճարտարապետ, թումանյանագետ Գառնիկ Շախկյանը և ԿԱԻ մեթոդիստ Սուսաննա Սարուխանյանը: Գ. Շախկյանը դպրոցի գրադարանին նվիրաբերեց իր հեղինակած գրքերից` Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության վերաբերյալ:

11058113_891557717627414_808394230923304609_o

 

Posted by: | Posted on: Փետրվարի 23, 2016

ԱԽ-ի իրավապաշտպան հանձնախմբի կազմակերպած միջոցառումը «Համբերություն և հանդուրժողականություն» թեմայով

         2016 թ-ի փետրվարի 11-ին Վանաձորի №16 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի իրավապաշտպան հանձնախմբի կազմակերպած միջոցառումը «Համբերություն և հանդուրժողականություն» թեմայով (VI-IX դաս.):
Թվում էր՝ այդ օրը «Անդինի» հյուրը միայն նախարարը չէր, այլ նաև Վանաձորի №16 դպրոցի աշակերտները: Այնքան ակտիվ ու բուռն էր քննարկումը, որ թվում էր՝ միջամտում էին Արդարադատության նախարարի և «Անդինի» թղթակցի հարցազրույցին: Խոսքը վերաբերում էր անչափահասներին, ասել է թե հենց իրենց, և պետք էր տեսնել, թե ինչպես արդար գթությամբ էին վերաբերվում անչափահասների պատժի խնդրին, ասես, նախարարին պարտադրանք էր արդարադատությանը իրավական մշակույթ դարձնելու:
Աշակերտներն անդրադարձան նաև պրոբացիոն (պատժի ձև) համակարգին հավանության արժանացնելով այն, ասելով, որ սա հնարավորություն կտա պատիժը կրողին ուղղելու և դաստիարակվելու՝ պատիժը կրողի հանդեպ պահանջելով հանդուրժողականություն:
Այնուհետև համբերության և հանդուրժողականության մասին ֆիլմի դիտում էր: Ֆիլմը ոգեշնչեց երեխաներին, և նրանք մեկը մյուսին հերթ չտալով արտահայտեցին իրենց հիացումը, նշելով, թե ինչի կարող է հասնել ուժ ու կորով, համբերություն, հանդուրժողականություն և աշխատասիրություն ունեցող մարդը:

12743560_890360597747126_8272745959973748145_n

Posted by: | Posted on: Փետրվարի 3, 2016

«Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընթացքի մրցանակաբաշխություն

2015թ. դեկտեմբերի 25-ին Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնակա
ն դպրոցում տեղի ունեցավ «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի 2015թ. ընթացքի
ազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը: Դպրոցը պատիվ ունեցավ հյուրընկալելու ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանին, ԿՏԱԿ-ի ավագ մասնագետ, «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի համակարգող Վահե Երիցյանին: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Երևանի և մարզերի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:
Միջոցառման ընթացքում ամփոփվեց «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընթացքը, ներկայացվեց 2016թ. հիմնական ուղղությունները, հանձնվեցին մրցանակներն ու հավաստագրերը:
Այս տարի Հայաստանի ուսուցիչների աշխատանքը գնահատվեց ոչ միայն համազգային, այլ նաև համաեվրոպական մակարդակով: Այս առումով իր մեծ դերն ուներ «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում 2015թ-ին Որակի ազգային հավաստագրերի արժանացան ութ նախագծերի մասնակիցներ, իսկ Եվրոպական հավաստագրերի՝ չորս մասնակիցներ, որոնց հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու «Իթվինինգի Եվրոպական մրցանակ 2016» մրցույթին:
Հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ մրցանակային երեք տեղերն զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով: Առաջին կարգի մրցանակի արժանացավ ,,Օհանյան,, կրթահամալիրի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարիա Լիսիցինան, երկրորդ կարգի մրցանակին՝ Երևանի №170 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռոզա Մոսկավյանը, իսկ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանին շնորհվեց երրորդ կարգի մրցանակ: 2015թ-ին Ն.Հարությունյանին նախագծի իրականացման համար շնորհվել էր Որակի ազգային և Եվրոպական որակի հավաստագրեր: Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցին՝ իր ակտիվ գործունեության համար շնորհվեց հատուկ մրցանակ և նվերներ: Այս անգամ չանտեսվեցին նաև ծրագրի մասնակից աշակերտները, որոնց նույնպես սպասվում էր անակնկալ:
Ամփոփիչ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ջերմ մթնոլորտում և հանդիսավոր պայմաններում:

eTwinning - копия 12417696_869429876506865_4816510725458116324_n