Մարտի, 2016

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մարտի 12, 2016

Այցելություն Վանաձորի կերպարվեստի թանգարան

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի 4-րդ ,,Ա,, և 4-րդ ,,Բ,, դասարանների աշակերտների հետ կազմակերպվեց այցելություն Վանաձորի կերպարվեստի թանգարան ,,Ես և շրջակա աշխարհը,, առարկայից ,,Նշանավոր գործիչներ,,դասի շրջանակում: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և սիրով ուսումնասիրեցին քանդակներ, կտավներ, գրաֆիկական գործեր:

Posted by: | Posted on: Մարտի 1, 2016

Գարնանամուտին ընդառաջ՝ ուսումնական վարժանք

2016թ. մարտի 1-ին Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացվեց «Տարհանում բնական աղետների ժամանակ» թեմայով ուսումնական վարժանք, որին մասնակցեցին դպրոցի աշակերտները, ուսուցիչները, տեխնիկական աշխատողները: դպրոցի քաղաքացիական պաշտպանության պլանի համաձայն գործարկվեց քաղպաշտպանության ստորաբաժանումների գործողությունները:
Դպրոցի քաղպաշտպանության պետ, տնօրեն Ն.Հարությունյանի կողմից ստուգվեց իրականացված ուսումնական վարժանքի աշխատանքը, նշվեց թերությունները, բացթողումները և տրվեց հանձնարարականներ:
Ուսումնական վարժանքից հետո աշակերտներին ներկայացվեց միջոցառման խնդիրները և նպատակը, որի կապակցությամբ ելույթով հանդես եկան դպրոցի փոխտնօրեն Հ.Առաքելյանը և քաղպաշտպանության շտաբի պետ, զինղեկ Յ.Ղազարյանը: