Մայիսի, 2016

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մայիսի 23, 2016

Մեր մանկության հրաշալիքները

Մայիսի 16-ին տոնական տրամադրություն էր տիրում Վանաձորի №16 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում: Աշակերտները ներկայացրին «Մեր մանկության հրաշալիքները» խորագրով միջոցառումը, որտեղ ցուցադրեցին իրենց գիտելիքները, որոնք ամբարել էին ուսումնառության 3 տարիների ընթացքում: Աշխարհի յոթ հրաշալիքները ներկայացվեցին ժամանակի պահանջներին համահունչ՝ հայրենիք, զինվոր, հավատ, մայր, մանուկներ, խաղաղություն և ուսուցիչ: Աշակերտները տոգորված էին հայրենասիրական մեծ ոգով: Իրենց խրոխտ պարով ու երգով զարմացրին և հիացրին հանդիսատեսին: Աննախադեպ և հուզիչ էր մայրիկների պարը տղաների հետ: Անակնկալ էր նաև տնօրենին տրված շնորհակալագիրը, որը աշակերտների երախտագիտությունն էր նրան՝ անմնացորդ նվիրումի համար: Միջոցառման վերջում դասվար Հ.Ղուբաթյանն իր հրաժեշտի խոսքը հղեց աշակերտներին՝ մաղթելով, որ նրանց կյանքի նավն ունենա մեղմօրոր ընթացք և հանգրվանի բարեբեր ափերում: 3-րդ դասարանցիները գիտության բանալին հանձնեցին ապագա առաջին դասարանցիներին: Միջոցառումն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և ծափողջույններին:

 

Posted by: | Posted on: Մայիսի 18, 2016

Հաղթանակած Հայաստան

2016թ. մայիսի 12-ին Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց Մայիսյան հաղթանակի եռատոնին նվիրված համադպրոցական միջոցառում: Հնչեցին հաղթանակն ազդարարող ղողանջներ, հայրենասիրական բանաստեղծություններ, խրոխտ երգեր: Հայկական ավանդական քոչարուց թնդաց ողջ դահլիճը: Թվաց, թե թունդ է առել կրկին հայոց ոգին ու պատրաստ է պայքարելու ոսոխի դեմ, պաշտպանելու հայոց հողն ու հայոց պատիվը:

Միջոցառումն ավարտվեց «Սասունցիների պար»-ով.

Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ,

Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ

Որ պար չէ սա, այլ մի երկրի ողջ պատմություն

Որ պարտությունն անգամ ունի հպարտություն…

 

Posted by: | Posted on: Մայիսի 18, 2016

«Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն»

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի գեղեցիկ ձևավորված դահլիճում մայիսի 13-ին տեղի ունեցավ I «Ա» դասարանի աշակերտների տարեվերջյան «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» գրական-երաժշտական ցերեկույթը: Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին գրերի գյուտի պատմությունը, գովերգեցին Մեսրոպ Մաշտոցին, արտասանեցին գեղեցիկ բանաստեղծություններ նվիրված մայրենի լեզվին, երդվեցին մաքուր ու անաղարտ պահել դարերից մեզ ժառանգած մեր տոհմական սրբությունը՝ մայրենի լեզուն: Երգեցին երգեր նվիրված Մաշտոցին և հայերեն այբուբենին: Հանդեսի վերջին մասը նվիրված էր Հայաստանին: Աշակերտները արտասանեցին և տառերով կազմեցին Հայաստան բառը, ներս բերեցին մեր խորհրդանիշ եռագույն դրոշը: Նրանք արտասանեցին գողտրիկ բանաստեղծություններ նվիրված Հայաստանին և մեր հզոր բանակին: Տղաները մեծ ոգևորությամբ պարեցին և որպես ապագա զինվորիկներ երգեցին «Հզոր հայրենիք» երգը: Աղջիկները ևս հանդես եկան երգով և բեմականացրին «Կաթ, կաթ» երգը, իսկ վերջում պարեցին «Աղավնիներ» հեզաճկուն պարը: Աշակերտները ներկայացրին նաև մի հատված Մ.Գալշոյանի «Մամփրե արքա» պատմվածքից:
Հանդեսի բարձր մակարդակն ապահովված էր՝ ի շնորհիվ փորձառու դասվար Ռ.Մելքոնյանի համակարգված աշխատանքի:

 

 

13177667_948945961888589_1344751712568550435_n                          13254138_948954835221035_8528178424646775953_n

 

Posted by: | Posted on: Մայիսի 16, 2016

«Ճանապարհորդություն դեպի Այբուբենի ամրոց»

Տոն էր Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի I «Բ» դասարանում: Երեխաները դարձել էին արդեն տառաճանաչ և հրաժեշտ էին տալիս Այբենարանին: Միջոցառումը կրում էր «Ճանապարհորդություն դեպի Այբուբենի ամրոց» խորագիրը: Ուրախ տրամադրությամբ երեխաները ճանապարհ ընկան իրենց գեղեցիկ նավակով: Ճանապարհին հանդիպեցին հեքիաթի հերոսներին, իմացան հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհների մասին, հիշեցին հայրենիքի համար արիաբար զոհված մարտիկներին: Մեսրոպ Մաշտոցի և «Ա» տառի ուղեկցությամբ Այբուբենի ամրոցից դուրս բերեցին ոսկեգույն հայոց տառերը: Երեխաները միջոցառումը ներկայացրեցին դերասանական գեղեցիկ խաղով: Դասվար Սվետլանա Մուրադյանը նշեց, որ հայոց այբուբենը բանալին, իսկ դպրոցը՝ դարբնոցն է լույսի, գիտության: Եվ պատգամեց, որ ամուր պահեն այդ գանձը, սովորեն, գործեն, աշխատեն իրենց հայրենիքում: Իր խորին շնորհակալական խոսքը ասեց Սվետլանա Մուրադյանին դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը՝ գեղեցիկ և կազմակերպված միջոցառման համար, երեխաներին մաղթեց անամպ և խաղաղ երկինք: