Նոյեմբերի, 2016

now browsing by month

 
Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2016

«5 թիվն ու թվանշանը»

Յուրովի ու ինքնատիպ էր մաթեմատիկայի դասը առաջին «Ա» դասարանում կազմակերպել դասվար Հ.Ղուբաթյանը: Բաց դասի թեման էր «5 թիվն ու թվանշանը»: Դասի յուրաքանչյուր փուլ մյուսի տրամաբանական շարունակությունն էր: Աշակերտները կրկնեցին անցածը և վեր հանեցին 5 թվի ու թվանշանի հետ կապված բոլոր «գաղտնիքները»: Շրջապատում գտան 5 թվով առարկաներ: Մատնային տիկնիկները օգնեցին սովորել ձեռքի մատների անունները: Վառվեց տոնածառի հնգաթև աստղը: Տոնածառի վրա կախեցին 5 թվով խաղալիքներ: Կազմակերպվեց «ձկնորսություն» խաղը: Տուփից աշակերտները հանեցին 5 թվանշանը, որն անձնավորած էր, գլխին կրում էր անմոռուկով գլխարկ: Այնուհետև աշակերտները հավաքածուի օգնությամբ ցույց տվեցին 5 թվանշանի գրելաձևը: Դասն այնքան հագեցած էր և հետաքրքիր, որ աշակերտները մեծ հաճույքով էին կատարում առաջադրանքները: Նրանց դպրոցական առօրյան համալրվեց ևս մի գեղեցիկ մաթեմատիկական ճամփորդությամբ, որն էլ հարստացրեց գիտելիքների պաշարն ու զարգացրեց տրամաբանությունը:

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2016

«Գումարում» դասի ամրապնդում

2016թ-ի նոյեմբերի 17-ին Վանաձորի №16 հիմնական դպրոցի I «Բ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից: Երեխաները տեղափոխվել էին թվերի կախարդական աշխարհ: Դասի թեման «Գումարում» դասի ամրապնդումն էր: Աշակերտները արդեն գիտեին գումարում գործողության բաղադրիչների, գումարելիների տեղափոխության մասին: Կարողանում էին հաշվել, գումարել, հավասարություններ կազմել: Գիտեին բնական թվերը, թվերը հաշվել աճման և նվազման կարգով, գիտեին կենտ և զույգ թվերը, գիտեին նախորդ և հաջորդ թվերի մասին, ճանաչում էին երկրաչափական պատկերները: Դասը կահավորված էր, հագեցած պաստառներով, դիդակտիկ պարագաներով: Ստեղծվել էր միջառարկայական կապ «Մայրենի», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների միջև: Բեմականացվեց Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթից մի հատված, դասն անցավ դիդակտիկ խաղերով, առաջադրվեցին չափածո խնդիրներ և հանելուկներ, տրվեցին նրանց պատասխանները: Բոլոր աշակերտները ներգրավված էին դասապրոցեսի մեջ:

 

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2016

Աշուն թագուհին

2016թ-ի նոյեմբերի 17-ին տոն էր II «Բ» դասարանում: Դպրոցի սոցիալական մանկավարժ Ն.Հովհաննիսյանը և ներառական կրթության դաստիարակ Աննա Վարդանյանը կազմակերպել էին «Աշուն թագուհին» խորագրով միջոցառում: Աշուն թագուհին հյուր էր եկել աշակերտներին՝ իր հետ բերելով բազմերանգ գույներ, երփնավառ ծիծաղ և հյութեղ մրգեր: Աշակերտները ոգևորված ու մեծ խանդավառությամբ երգեցին, պարեցին ու ներկայացրին Աշուն թագուհուն իր ողջ շուքով ու ներկապնակով:

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2016

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթաց

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի տնօրեն Ն.Հարությունյանը, դպրոցի զինղեկ Յա. Ղազարյանը և «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի Լ.Ղազարյանը, գրանցվելով «Հեռավար ուսուցում» համակարգում, մասնակցել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացին և արժանացել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: 2016թ. նոյեմբերի 14-ին հանդիսավոր պայմաններում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանի և ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանի կողմից հանձնվեցին հավաստագրեր: Ողջունելի է վերապատրաստված ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունը, քանի որ այն կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել կրթական հաստատությունների միջև համագործակցություն ստեղծելու, առաջավոր խորձի փոխանակման և սովորողների գիտելիքների զարգացման գործում: Հարգելի պատճառներով հանդիսավոր միջոցառմանը ներկա չկարողացավ գտնվել դպրոցի զինղեկ Յաշա Ղազարյանը:

15068459_1290927384290830_524960606471488538_o 15042290_1290925290957706_3536972345704828929_o