Դեկտեմբերի, 2016

now browsing by month

 
Posted by: | Posted on: Դեկտեմբերի 23, 2016

8-9-րդ դասարանների ամանորյա միջոցառում

«Ամանոր է, Ամանոր,

Ուրախ ասում են-խոսում,

Նոր Տարվա այս տոնին նոր

Ողջ աշխարհն է սպասում:

Հոսում է խինդը վարար,

Զանգակի պես ղողանջում,

Ձեռքի նման փրկարար`

Բարևում է ու կանչում:»

 

 

 

 

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 23, 2016

Ամանոր-2017

Ամանորը յուրաքանչյուրիս հոգու խորքում պահված հեքիաթների արթնացման ժամանակն է: Այդ հեքիաթների յուրօրինակ շուրջպար էր դեկտեմբերի 21-ին Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում: Տարրական օղակի բոլոր դասարանները առանձնահատուկ խնամքով էին նախապատրաստվել դասասենյակների և ձևավորմանը, և միջոցառման մատուցմանը: Մրցութային էր լինելու դասասենյակների ամանորյա ձևավորումը, միջոցառման երգ ու պարի, ասմունքի լավագույն մասնակցությունը պիտի խրախուսվեր տնօրենության կողմից: Այդ ամենը առավել մեծ ոգևորություն առաջացրեց դպրոցում:

Եվ վերջապես հեքիաթն իրականացավ…

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 16, 2016

Բարին արա-2016

Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը «Բարին արա» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Կարեն Պարգևի Դավթյանի ընտանիքում: Դպրոցի աշակերտական, ծնողական և ուսուցչական կոլեկտիվի կողմից ընտանիքին նվիրաբերվեց սնունդ և դրամական օգնություն: Նմանատիպ օգնությունը զոհված զինվորի ընտանիքին փոքրիկ սփոփանք էր և բարի առաքելություն:

dsc03040

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 16, 2016

«Պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայական օրեր

«Պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայական օրերը հարստացվեցին մեծարենցյան և աստվածաշնչյան հոբելյանական տարելիցներին նվիրված բաց դասերով և միջոցառումներով: Առարկայական շաբաթը նպաստեց բանավոր խոսքի զարգացմանը և հոգևոր արժեքների ձևավորմանը:

5 2