Մարտի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մարտի 23, 2017

Օտար լեզուների առարկայական շաբաթ

Շաբաթը մեկնարկվեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Ս.Օսիպյանի կազմակերպած ,,Масленница,, միջոցառմամբ՝ 5-6-րդ դասարանցիների մասնկացությամբ: Աշակերտները հանդիսատեսի առջև ներկայացան ռուսական աշխույժ և եռանդուն երգ ու պարով, գեղեցիկ արտասանություններով՝ հնարավորինս փոխանցելով սլավոնական ազգին հատուկ տոնական տրամադրությունը:

Օտար լեզուների առարկայական շաբաթվա շրջանակներում մարտի 18-ին տեղի ունեցավ տարվա եղանակներին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էին անգլերենի ուսուցչուհիներ Ս.Հարությունյանը և Շ.Գաբրիելյանը՝ IV Ա և Բ դասարանների աշակերտների մասնակցությամբ:

 

Posted by: | Posted on: Մարտի 23, 2017

Իմ մայրիկը

II«Ա» դասարանում մարտի 7-ին նախատոնական տրամադրություն էր: Երեխաները պատրաստել էին փոքրիկ միջոցառում «Իմ մայրիկը» խորագրով: Նրանք գովերգեցին իրենց մայրիկներին, հնչեցրեցին ջերմ ու սիրառատ խոսքեր, փորձեցին իրենց սրտի սերն ու ջերմությունը փոխանցել նրանց:

 

Posted by: | Posted on: Մարտի 22, 2017

Միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային օրվան

Երջանկությունը՝ գարնան արև է, Երջանկությունը՝ հեռվից բարև է, Երջանկությունը Աստծո՛ պարգև է: Ահա այս կարգախոսով առաջնորդվելով՝ այս գարնանային լուսավոր ու պայծառ օրը Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար տասնվեց դպրոցի աշակերտները տոնական տրամադրություն էին ստեղծել դպրոցում: Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Աշակերտներն իրենց ոգևորությունը, ուրախ տրամադրությունն ու ժպիտները փոխանցեցին ուսուցիչներին և իրենց ծնողներին՝ մի կտոր ջերմությամբ լցնելով նրանց օրը:

 

Posted by: | Posted on: Մարտի 22, 2017

Ուսումնական վարժանք «Օդային տագնապ» թեմայով

2017 թվականի մարտի 1-ին Վանաձորի №16 հիմնական դպրոցում իրականացվեց ուսումնական վարժանք «Օդային տագնապ» թեմայով: Համաձայն դպրոցի Քաղաքացիության պաշտպանության պլանի՝ խաղարկվեց դպրոցի կազմավորումների գործունեությունը հակառակորդի հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում: Հատուկ ուշադրություն դարձվեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարհանման կազմակերպման և իրականացման աշխատանքներին, որին ներգրավված էր նաև դպրոցի բազմամասնագիտական թիմը: Ուսումնական վարժանքի վերջում դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետ, տնօրեն Ն.Հարությունյանի մոտ քննարկվեց միջոցառման ընթացքում տեղ գտած բացթողումները և թերությունները, որի կապակցությամբ տրվեցին հանձնարարականներ: