Ապրիլի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Ապրիլի 28, 2017

Սուրբ Զատիկը մեր դպրոցում

Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ: 1-ին «Ա և Բ», 6-րդ «Ա»դասարանի աշակերտները ներկայացրին Զատկի խորհուրդը՝ Քրիստոսից բխող սերն ու բարությունը: Աշակերտները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ մասնակցեցին միջոցառմանը՝ ողջունելով միմյանց Քրիստոս Հարյավ ի մեռելոց, և պատասխան ստանալով Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Միջոցառմանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Եզնիկ Մարդիրյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով: Միջոցառումը կազմակերպել էին ՀԵՊ ուսուցչուհի Անուշ Ղարագյոզյանը և ԴԱԿ Նարե Հովհաննիսյանը:

Posted by: | Posted on: Ապրիլի 19, 2017

Հայ ասպետ

2017թ-ի մարտի 26-ին Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին «Հայ ասպետ» հեռուստախաղին: Շուրջ 2 ամիս տևած քրտնաջան աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Աշակերտները պատվով ներկայացրին մեր դպրոցը` ցուցաբերելով իրենց խոր և կայուն գիտելիքները տարբեր ուսումնական առարկաներից և հեռուստախաղի կազմակերպիչների կողմից առաջադրված թեմաներից: Մրցակցելով Վարդենիկի և Վաղարշապատի դպրոցների թիմերի հետ` մեր աշակերտները զբաղեցրին I պատվավոր տեղը, և դարձան «Հայ ասպետ» հեռուստախաղի սահմանված նոր կանոնակարգով I եթերաշրջանի ծիծեռնակները` ավետելով գարնանային հաղթանակների սկիզբը: Հաղթանակած աշակերտներն ու դպրոցն արժանացան մրցանակների և նվերների:

Posted by: | Posted on: Ապրիլի 19, 2017

Հրաշալիք մաթեմատիկան

Ապրիլի 11-ի դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ մաթեմատիկային նվիրված միջոցառում (ուսուցչուհի՝ Ա.Վահրամյան): Միջոցառման նպատակն էր բացահայտել մաթեմատիկայի հետաքրքրաշարժ կողմերը և համոզել փոքրիկ հերոս Արային լավ սովորել «Մաթեմատիկա» առարկան: Միջոցառման ընթացքում երեք փերիները Արային տեղափոխեցին տարածության և ժամանակի միջով: Նրանք հայտնվեցին Հնդկաստանում և Հայաստանում, լսեցին թվանշանների ստեղծման պատմությունը և Շիրակացու կատարած գործերի մասին: Ծանոթացան մաթեմատիկայի և թվաբանության պատմությանը, իմացան, թե ինչպես են մարդիկ նախնադարում բազմապատկել բնական թվերը: Հնչեցին թևավոր խոսքեր մաթեմատիկայի մասին: Այս ամենը ուղեկցվեց երգով ու պարով: Միջոցառման ավարտին Արան հասկացավ, որ մաթեմատիկան շատ հետաքրքիր ու օգտակար գիտություն է:

Posted by: | Posted on: Ապրիլի 13, 2017

Միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 7-ը ուրախալի օր էր Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի II «Բ» դասարանի աշակերտների և ծնողների համար: Երեխաները իրենց դասվար՝ Սվետլանա Մուրադյանի հետ պատրաստել էին գեղեցիկ միջոցառում մայրության և գեղեցկության տոնին նվիրված: Միջոցառման ընթացքում երեխաները գեղեցիկ ասմունքեցին, երգեցին մայրիկների համար: Իսկ տատիկներին աղջիկները նվիրեցին հեզաճկուն և գեղեցիկ կուժերով պար: Փոքրիկ բեմադրությամբ մի պահ հայտնվեցին սահմանին կռվող զինվորների կողքին և հիշեցին հերոս մայրերին, որոնց որդիները իրենց արյունը թափեցին հայրենիքը պաշտպանելիս: Երեխաները բարձր գնահատեցին հերոս մայրերին և խոնարհվեցին նրանց վեհության առջև: Նրանք չմոռացան շնորհավորել նաև իրենց երկրորդ մայրերին՝ ուսուցչուհիներին: Չէ որ այդ ամենը նրանք կարողացել են հասկանալ և գնահատել նրանց օգնությամբ: Վերջում աշակերտներին և դասվար Սվետլանա Մուրադյանին իր շնորհակալական խոսքը հղեց դպրոցի տնօրեն՝ Ն.Հարությունյանը: Նա մաղթեց հայոց մայրերին առողջություն, տոկունություն, անարցունք աչքեր և խաղաղ երկինք: