Չորեքշաբթի, Ապրիլի 19th, 2017

now browsing by day

 
Posted by: | Posted on: Ապրիլի 19, 2017

Հայ ասպետ

2017թ-ի մարտի 26-ին Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին «Հայ ասպետ» հեռուստախաղին: Շուրջ 2 ամիս տևած քրտնաջան աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Աշակերտները պատվով ներկայացրին մեր դպրոցը` ցուցաբերելով իրենց խոր և կայուն գիտելիքները տարբեր ուսումնական առարկաներից և հեռուստախաղի կազմակերպիչների կողմից առաջադրված թեմաներից: Մրցակցելով Վարդենիկի և Վաղարշապատի դպրոցների թիմերի հետ` մեր աշակերտները զբաղեցրին I պատվավոր տեղը, և դարձան «Հայ ասպետ» հեռուստախաղի սահմանված նոր կանոնակարգով I եթերաշրջանի ծիծեռնակները` ավետելով գարնանային հաղթանակների սկիզբը: Հաղթանակած աշակերտներն ու դպրոցն արժանացան մրցանակների և նվերների:

Posted by: | Posted on: Ապրիլի 19, 2017

Հրաշալիք մաթեմատիկան

Ապրիլի 11-ի դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ մաթեմատիկային նվիրված միջոցառում (ուսուցչուհի՝ Ա.Վահրամյան): Միջոցառման նպատակն էր բացահայտել մաթեմատիկայի հետաքրքրաշարժ կողմերը և համոզել փոքրիկ հերոս Արային լավ սովորել «Մաթեմատիկա» առարկան: Միջոցառման ընթացքում երեք փերիները Արային տեղափոխեցին տարածության և ժամանակի միջով: Նրանք հայտնվեցին Հնդկաստանում և Հայաստանում, լսեցին թվանշանների ստեղծման պատմությունը և Շիրակացու կատարած գործերի մասին: Ծանոթացան մաթեմատիկայի և թվաբանության պատմությանը, իմացան, թե ինչպես են մարդիկ նախնադարում բազմապատկել բնական թվերը: Հնչեցին թևավոր խոսքեր մաթեմատիկայի մասին: Այս ամենը ուղեկցվեց երգով ու պարով: Միջոցառման ավարտին Արան հասկացավ, որ մաթեմատիկան շատ հետաքրքիր ու օգտակար գիտություն է: