Հրաշալիք մաթեմատիկան

Posted by: | Posted on: Ապրիլի 19, 2017

Ապրիլի 11-ի դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ մաթեմատիկային նվիրված միջոցառում (ուսուցչուհի՝ Ա.Վահրամյան): Միջոցառման նպատակն էր բացահայտել մաթեմատիկայի հետաքրքրաշարժ կողմերը և համոզել փոքրիկ հերոս Արային լավ սովորել «Մաթեմատիկա» առարկան: Միջոցառման ընթացքում երեք փերիները Արային տեղափոխեցին տարածության և ժամանակի միջով: Նրանք հայտնվեցին Հնդկաստանում և Հայաստանում, լսեցին թվանշանների ստեղծման պատմությունը և Շիրակացու կատարած գործերի մասին: Ծանոթացան մաթեմատիկայի և թվաբանության պատմությանը, իմացան, թե ինչպես են մարդիկ նախնադարում բազմապատկել բնական թվերը: Հնչեցին թևավոր խոսքեր մաթեմատիկայի մասին: Այս ամենը ուղեկցվեց երգով ու պարով: Միջոցառման ավարտին Արան հասկացավ, որ մաթեմատիկան շատ հետաքրքիր ու օգտակար գիտություն է: