Սուրբ Զատիկը մեր դպրոցում

Posted by: | Posted on: Ապրիլի 28, 2017

Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ: 1-ին «Ա և Բ», 6-րդ «Ա»դասարանի աշակերտները ներկայացրին Զատկի խորհուրդը՝ Քրիստոսից բխող սերն ու բարությունը: Աշակերտները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ մասնակցեցին միջոցառմանը՝ ողջունելով միմյանց Քրիստոս Հարյավ ի մեռելոց, և պատասխան ստանալով Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Միջոցառմանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Եզնիկ Մարդիրյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով: Միջոցառումը կազմակերպել էին ՀԵՊ ուսուցչուհի Անուշ Ղարագյոզյանը և ԴԱԿ Նարե Հովհաննիսյանը: