ABC party

Posted by: | Posted on: Մայիսի 5, 2017

Ապրիլի 26-ին ուրախություն և տոն էր III «Ա» դասարանում: Անգլերենի ուսուցչուհի Շ.Գաբրիելյանի կողմից անցկացվեց անգլերենի տառուսուցմանն ու գրաճանաչությանը նվիրված միջոցառում, որը կրում էր «ABC party» խորագիրը: Միջոցառման ընթացքում աշակերտները մեծ ոգևորությամբ ի ցույց դրեցին ուսումնական տարվա ընթացքում ևս մեկ օտար լեզվից իրենց ստացած գիտելիքները՝ հավուր պատշաճի գնահատական տալով ուսուցչի երկարատև ու քրտնաջան աշխատանքին: Աշակերտներն անկաշկանդ և ջերմ մթնոլորտում ասմունքեցին և երգեցին արդեն հարազատ դարձած անգլերեն տառերի գույների, թվերի և կենդանիների մասին: Միջոցառումն էլ ավելի համեմեցին թեմատիկ պարերը: Իրենց ստացած գիտելիքներով աշակերտները ցույց տվեցին, որ կարևոր են համարում անգլերենի ուսուցումը և գիտակցում են, որ որքան շատ լեզուների տիրապետեն, այնքան նոր ու լայն հորիզոններ կբացվեն իրենց առջև և անգլերենի շնորհիվ կկարողանան նոր ընկերներ գտնել ու շփվել նրանց հետ աշխարհի բոլոր ծագերում միմյանց հասկանալի լեզվով: