Մեկ ազգ, մեկ բանակ

Posted by: | Posted on: Հունվարի 30, 2018

Հայի ոգին և բազուկը աննկուն է, անկոտրում: Անհնար է ընկճել և ճնշել հայ զինվորի կամքը: Մենք զինվոր ենք ազգովի, հաղթող ենք ամեն տեսակ անհաղթահարելի թվացող իրավիճակներում: Յուրաքանչյուր մանուկ՝ լինի տղա, թե աղջիկ, ծնվում է զինվոր: Պայքարը նրա այրան մեջ է մտնում մայրական կաթի հետ միասին, ներծծվում մինչև ուղնուծուծը, և ոչ մի թշնամի ի վիճակի չէ կոտրել այդ պայքարի ոգին:
<<Մեկ ազգ, մեկ բանակ>> խորագիրն ուներ Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 26 ամյակին (միջոցառման կազմակերպիչներ՝ ՆԶՊ ուսուցիչ Յ. Ղազարյան,ԴԱԿ՝ Ն. Հովհաննիսյան): Միջոցառմանը հրավիրված էին շեֆ-զորամասի սպա, մայոր Վ. Զաքարյանը, քառօրյա պատերազմի մասնակից Տ. Առաքելյանը, ծնողներ և ուսուցիչներ:
Միջոցառումը հագեցած էր և արտացոլում էր Հայկական բանակի մարտական ուղին՝ Արցախյանից մինչև քառօրյա պատերազմ: Միջոցառման մասնակիցները կարողացան ներկայացնել Արցախյան գոյամարտի և քառօրյա պատերազմի հերոսացած մասնակիցների մարտական սխրագործությունները:
Միջոցառումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մեր աշակերտները տոգորված են հայրենասիրական մեծ ոգով և պատրաստ են դառնալ հայրենիքի արժանի զինվոր: