Archives

now browsing by author

 
Posted by: | Posted on: Մարտի 13, 2019

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ

Վանաձորի համար 16 դպրոցը շարունակում է բարեկարգվել: Դպրոցում առկա են բոլոր հարմարավետ պայմանները աշակերտների լավագույն կրթության և դաստիարակության համար: Արդեն բարեկարգված մարզասրահին, ժամանակակից գրադարան-ընթերցասրահին ու սմարթ դասասենյակին ավելացավ ևս մեկը՝ անգլերենի մասնագիտացված դասասենյակը:

2017 թ-ի մայիս ամսին Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցն իր հյուրընկալ դռները բացեց ԱՄՆ Խաղաղության Կորպուս Հայաստանի կամավոր Քելեբ Հյուբենի առջև: Արդեն երկու տարի է պարոն Հյուբենն իր փորձն ու գիտելիքներն է ներդնում աշակերտների անգլերեն լեզվի ուսուցման գործում, մեթոդապես օգնում ուսուցիչներին, անցկացնում սեմինարներ՝ ուսուցիչներին զինելով նորագույն մեթոդներով:

2019 թ-ի մարտի 7-ին «Փոքր Ծրագրի Աջակցություն» դրամաշնորհի և Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի համաֆինանսավորմամբ՝ 2019թ. ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ Խաղաղության Կորպուս Հայաստանի կամավոր Քելեբ Հյուբենի և դպրոցի անգլերենի ուսուցիչների համատեղ ջանքերով բացվեց անգլերեն լեզվի մասնագիտացված դասասենյակը: Դասասենյակի գույքն ու հարուստ գրականությունը ձեռք էր բերվել դրամաշնորհի միջոցով: Բացմանը ներկա էին ԱՄՆ Խաղաղության կորպուսի ծրագրերի համակարգող Ջինա Գրոթելուշն, դրամաշնորհների պատասխանատու Հովհաննես Ստեփանյանը, Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության Կրթության բաժնի ներկայացուցիչ Լիանա Բաբայանը և այլ հյուրեր: Երգ, պար, բեմականացում՝ այսպես ներկաներին ողջունեցին դպրոցի աշակերտները՝ ցուցադրելով անգլերեն լեզվից իրենց հարուստ գիտելիքները:

Դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը շնորհավորեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց Խաղաղության Կորպուսին նման հնարավորության համար՝ վստահեցնելով, որ պարոն Հյուբենի հետ համագործակցությունը տվել է իր դրական արդյունքը: Աշակերտներն էլ իրենց հերթին խոստացան, որ ամենայն արդյունավետությամբ կօգտագործեն դասասենյակը՝ նպաստելով իրենց իսկ լեզվական գիտելիքների հարստացմանը:

 

Posted by: | Posted on: Ապրիլի 17, 2018

Հայտարարություն

Առաջին դասարանի ընդունելություն

Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը կատարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն:

  1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և դպրոցի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
  2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը դպրոց արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է երկու փուլով` տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը և օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Երեխային /սովորողին/ դպրոց ընդունելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

  1. դիմում
  2. ծննդյան վկայական և պատճեն
  3.  2 լուսանկար (3*4 չափի)
  4. տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
  5.  տեղեկանք երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժնից):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 1030ից 1430ը:

 

Ապահով համացանց

Ձեռքբերումները շարունակվում են…
Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար 16 հիմնական դպրոցի ԴԱԿ Նարե Հովհաննիսյանը և ինֆորմատիկայի ուսուցիչ Լիլիթ Ղազարյանը, մասնակցելով Եվրոպական դպրոցական ցանցերի ակադեմիայի կողմից կազմակերպված «Ապահով համացանց» առցանց դասընթացին, արժանացան միջազգային հավաստագրի:
Շնորհավորում ենք նրանց, մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ:

Նարե Հովհաննիսյան

Լիլիթ Ղազարյան

Posted by: | Posted on: Ապրիլի 17, 2018

Արցախյան ազատամարտ — 30

Մարտի 30-ին կայացավ Ասմունքի հանրապետական 11-րդ փառատոնը, որն ուներ <<Արցախյան ազատամարտ — 30>> խորագիրը: Փառատոնի ծրագրի հեղինակն ու ժյուրիի պատասխանատու քարտուղարը Մարիետա Մակարյանն էր, իսկ փառատոնի պատվավոր հյուրն էր հարգարժան Հովիկ Աբրահամյանը, որը բոլոր երեխաներին ապահովեց արժեքավոր նվերներով, գովասանագրերով, շնորհակալագրերով: Վանաձորի Դ. Վարուժանի անվան համար 16 հիմն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Գրիգորյանը իր գեղեցիկ և տպավորիչ ելույթով հիացրեց բոլորին՝ արժանանալով գովասանագրի և արժեքավոր նվերի:
Շնորհավորում և նորանոր հաղթանակներ ենք ցանկանում քեզ, մեր սիրելի և շնորհաշատ աշակերտուհի: Թող հաջողություններն ու հաղթանակները ուղեկցեն քեզ քո ամբողջ կյանքում, նվաճես անհաղթահարելի բարձունքներ և լինես առաջինը յուրաքանչյուր բնագավառում:

Posted by: | Posted on: Մարտի 24, 2018

Կառուցենք աղետակայուն դպրոց