Աշակերտական խորհուրդ

now browsing by category

 
Posted by: | Posted on: Դեկտեմբերի 16, 2016

Բարին արա-2016

Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցը «Բարին արա» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Կարեն Պարգևի Դավթյանի ընտանիքում: Դպրոցի աշակերտական, ծնողական և ուսուցչական կոլեկտիվի կողմից ընտանիքին նվիրաբերվեց սնունդ և դրամական օգնություն: Նմանատիպ օգնությունը զոհված զինվորի ընտանիքին փոքրիկ սփոփանք էր և բարի առաքելություն:

dsc03040

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 10, 2016

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն-2016

Սեպտեմբերի 30-ին կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Էլեն Ղուբաթյանը և Անի Սահակյանը, երկուսի համար էլ ստեղծվել էր հավասար մրցակցային դաշտ: Նրանց գաղափարական պայքարն ամփոփվեց կլոր սեղանով՝ հանդիպում տնօրենի և աշակերտների հետ, որի ընթացքում յուրաքանչյուրը ներկայացրեց իր ծրագիրը, պատասխանեց բարձրացված հարցերին:
Ընտրության մասնակիցների ցուցակային թիվը 157-ն էր, որից քվեարկությանը մասնակցեցին 122-ը, նրանցից 8-ը քվեարկել էին բոլորի դեմ, քվեաթերթիկներից 7-ը անվավեր էին, իսկ մանացած 107 ձայները բաշխվեցին երկու թեկնածուների միջև այսպես՝ 36 ձայն Էլեն Ղուբաթյանի օգտին, 71 ձայն Անի Սահակյանի օգտին:
Ընտրության արդյունքում աշակերտական խորհրդի նորընտիր նախագահ դարձավ Անի Սահակյանը: Բոլորը միաբերան Անիին մաղթեցին, որ իրեն վստահված պատասխանատու աշխատանքը պատվով կատարվի:

 

Posted by: | Posted on: Փետրվարի 23, 2016

ԱԽ-ի իրավապաշտպան հանձնախմբի կազմակերպած միջոցառումը «Համբերություն և հանդուրժողականություն» թեմայով

         2016 թ-ի փետրվարի 11-ին Վանաձորի №16 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի իրավապաշտպան հանձնախմբի կազմակերպած միջոցառումը «Համբերություն և հանդուրժողականություն» թեմայով (VI-IX դաս.):
Թվում էր՝ այդ օրը «Անդինի» հյուրը միայն նախարարը չէր, այլ նաև Վանաձորի №16 դպրոցի աշակերտները: Այնքան ակտիվ ու բուռն էր քննարկումը, որ թվում էր՝ միջամտում էին Արդարադատության նախարարի և «Անդինի» թղթակցի հարցազրույցին: Խոսքը վերաբերում էր անչափահասներին, ասել է թե հենց իրենց, և պետք էր տեսնել, թե ինչպես արդար գթությամբ էին վերաբերվում անչափահասների պատժի խնդրին, ասես, նախարարին պարտադրանք էր արդարադատությանը իրավական մշակույթ դարձնելու:
Աշակերտներն անդրադարձան նաև պրոբացիոն (պատժի ձև) համակարգին հավանության արժանացնելով այն, ասելով, որ սա հնարավորություն կտա պատիժը կրողին ուղղելու և դաստիարակվելու՝ պատիժը կրողի հանդեպ պահանջելով հանդուրժողականություն:
Այնուհետև համբերության և հանդուրժողականության մասին ֆիլմի դիտում էր: Ֆիլմը ոգեշնչեց երեխաներին, և նրանք մեկը մյուսին հերթ չտալով արտահայտեցին իրենց հիացումը, նշելով, թե ինչի կարող է հասնել ուժ ու կորով, համբերություն, հանդուրժողականություն և աշխատասիրություն ունեցող մարդը:

12743560_890360597747126_8272745959973748145_n