Տարրական դասարաններ

now browsing by category

 
Posted by: | Posted on: Հունիսի 8, 2017

«Հավերժի ճամփորդ՝ այբուբեն հայոց»

Տոնական տրամադրություն էր Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում: I «Բ» դասարանի աշակերտները (դասվար՝ Գ.Խառատյան) պատրաստել էին գրաճանաչության տոնին նվիրված միջոցառում. «Հավերժի ճամփորդ՝ այբուբեն հայոց»: Երեխաները մի պահ տեղափոխվել էին Հայասա ու Նաիրի, դեպի Հայկի ու Բելի ժամանակաշրջան, դեպի 5-րդ դար՝ հայ գրերի ստեղծման ժամանակաշրջան: Նրանք մարմնավորել էին մեր հայտնի նախնիներին՝ Հայկին ու Սասունցի Դավթին, Արա Գեղեցիկին ու Տիգրան Մեծին, Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառումն անցավ երաժշտական ու պարային համարներով համեմված: Եվս մի սերունդ դարձավ գրաճանաչ, սովորեց ոսկեղենիկ հայերենը, որով պիտի կարողանա բացել գիտության շա˜տ ու շա˜տ փակ դռներ: Միջոցառման վերջում բոլորին հանձնվեցին գրաճանաչության վկայականներ:

Posted by: | Posted on: Մայիսի 17, 2017

Праздник Букваря

,,Я уже все буквы знаю,
Даже вывески читаю
И названия газет,
И бумажки от конфет,
И по книжке – раскладушке
Я учу читать игрушки.
Мишка плюшевый и кошка
Могут прочитать немножко.,,

Posted by: | Posted on: Մայիսի 17, 2017

Հրաժեշտ տարրական դպրոցին

Մայիսի 15-ին 4 «Ա» դասարանի սաները տոնական հանդեսով հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին ու իրենց առաջին ուսուցչուհի Ն.Հայրապետյանին: Օրը կարևոր և հուզառատ էր բոլորի համար: Միջոցառման ավարտին աշակերտները տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ ստացան վկայականներ:

Posted by: | Posted on: Մայիսի 17, 2017

Անմահ Թումանյան

Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի III «Բ» դասարանի աշակերտները իրենց երախտիքի խոսքն էին ուղղել Մեծ Լոռեցուն՝ ով իր հանճարով ու պայծառ երևակայությամբ, իր ստեղծագործությունների մեջ խտացրել է մեր ժողովրդի ազգային նկարագիրն ու ճակատագիրը, նրա բարի սիրտն ու անմար ոգին:
Դահլիճը շնչում էր Լոռվա բնաշխարհին հատուկ բնապատկերներով՝ խնոցի, ճախարակ, սանդերք, բուխարիկ… Դահլիճի վարագույրները ձևավորված էին Հ.Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված նկարներով, իսկ բեմի կենտրոնում մեծ բանաստեղծի խոսքերն էին նվիրված Հ.Թումանյանին.
Բայց Թումանյանն է անհաս,
Արարատը մեր նոր քերթության:
Աշակերտները ելույթ էին ունենում ազգային տարազով: Դահլիճի անկյունում՝ բուխարիկի մոտ, լամպի լույսի տակ նստած էր Հ.Թումանյանին կերպարանավորող աշակերտը, որը ընդմիջում էր երեխաների խոսքը հուշերով և արտասանությամբ: Աշակերտները պատմում էին Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, արտասանում էին նրա բանաստեղծություններից, որը զուգորդվում էր լուսաէկրանին ցուցադրվող Լոռվա գեղեցիկ տեսարաններով ու Թումանյանին նվիրված նկարներով: Սաղարթախիտ ընկուզենու տակ աշակերտները բեմականացրին «Հին օրհնությունը», իսկ ճախարակի ու խնոցու մոտ՝ համապատասխան բանաստեղծությունները: Աշակերտների խոսքը ընդմիջվում էր Թումանյանի ստեղծագործությունների բեմականցմամբ: Նրանք բեմականացրին «Շունն ու կատուն», «Թագավորն ու չարչին», «Ոսկու կարասը»: Երգեցին Թումանյանի խոսքերով գրված երգերից: «Ամպի տակից» երգի երաժշտության ներքո աշակերտուհին հեզաճկուն պար պարեց: Վերջում տղաները պարեցին «Հովիվների պարը» և եզրափակեցին միջոցառումը հետևյալ խոսքերով.
-Մենք հպարտ ենք, որ լոռեցի ենք, մենք հպարտ ենք, որ Մեծ Լոռեցու հայրենակիցն ենք: